Ճամփորդ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ճամփորդ | |
---|---|
Տեսակ | շաբաթաթերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 2016 թվական |
Հիմնադիր | Արիանա Կաոիլի |
Երկիր | Հայաստան |
Հաճախականություն | շաբաթը 1 անգամ |
Տպաքանակ | 20000 |
Կայք | champord.am |
էլեկտրոնային փոստ | info@champord.am |
«Ճամփորդ», Հայաստանի քաղաքային տրանսպորտում և սուպերմարկետներում անվճար բաժանվող շաբաթաթերթ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լույս է տեսնում 2016 թվականի փետրվարի 2-ից։ Հիմնադիրը շախմատիստուհի Արիանա Կաոիլին էր[1][2]։
«Ճամփորդ» թերթը սոցիալական նախագիծ էր։ Թերթի նպատակն էր բարձրացնել քաղաքացիական ներգրավվածությունը՝ մարդկանց համար ապահովելով դրական լրատվությամբ։ «Ճամփորդ» թերթի տպաքանակը 20 հազար օրինակ էր։
Շաբաթաթերթի հիմնական թեմաներն էին երևանցիների համար առավել կարևոր, տեղական, միջազգային, սպորտային, սոցիալ-տնտեսական նորությունները և իրադարձությունները, ինչպես նաև Երևանում ապրող հաջողակ մարդկանց հետ հարցազրույցները։
«Ճամփորդ»-ն անդրադարձել է հայրենադարձության թեմային, ինչպես նաև Երևանի տարածաշրջաններին։ Թերթի կարգախոսն է՝ Երևանցիների համար. Վստահելի, Ոգեշնչող, Տեղեկատվական[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի թերթերի ապագան. «Ճամփորդ»». media.am. 2016 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Արիաննա Քաոիլի․ «Սիրում եմ իմ գործը, դրանով փորձում եմ ոգեշնչել երևանցիներին»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «ABOUT US – Ճամփորդ». champord.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.