Ճաղատ երգչուհին
Ճաղատ երգչուհին ֆր.՝ La Cantatrice chauve | |
---|---|
![]() | |
Տեսակ | պիես մեկ գործողությամբ |
Ժանր | Աբսուրդի թատրոն |
Հեղինակ | Էժեն Իոնեսկո |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | ֆրանսերեն |
![]() |
«Ճաղատ երգչուհին» (ֆր.՝ La Cantatrice Chauve), ֆրանս-ռումինական ծագմամբ դրամատուրգ Էժեն Իոնեսկոյի առաջին պիեսն է։
Պիեսը գրել է 1948 թվականին, առաջին անգամ բեմադրվել է Նիկոլա Բատայի կողմից «Théâtre des Noctambules»-ում։ Պրիմերան կայացել է 1950 թվականի մայիսի 11-ին։ Պիեսը հաջողության է հասել, երբ հայտնի քննադատներ ու գրողներ, ինչպիսիք են Ժան Անյուն և Ռայմոն Քենոն այն հավանության են արժանացրել։ 1957 թվականից պիեսը մշտապես բեմադրվում էր «Théâtre de la Huchette»-ում։ Այն դարձել էր Ֆրանսիայում ամենաշատ բեմադրվող պիեսներից մեկը[1]։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիեսի մտահղացումը ծագել է, երբ Իոնեսկոն «Assimil» մեթոդով անգլերեն էր սովորում, որը ենթադրում էր ամբողջական նախադասության մտապահումը։ Վերընթերցելով նախադասությունը նա զգում է, որ անգլերեն չի սովորում, այլ ավելի շուտ բացահայտում է այն զարմանալի ճշմարտությունները, որ շաբաթը յոթ օր ունի, որ առաստաղը վերևում է, հատակը` ներքևում. երևույթներ, որոնց մասին նա տեղյակ էր, բայց որոնք նրան ապշեցրել էին, քանի որ նույնքան զարմանալի էին, որքան անհերքելիորեն ճշմարիտ[2]։
Այս զգացումը ուժեղանում է հաջորդ դասերին` տեր և տիկին Սմիթների հայտնվելուն պես։ Ի զարմանս Իոնեսկոյի տիկին Սմիթը հայտնում է ամուսնուն, որ նրանք մի քանի երեխաներ ունեն, որ նրանք ապրում են Լոնդոնի շրջակայքում, որ նրանց ազգանունը Սմիթ է, որ պարոն Սմիթը ծառայող է, որ նրանք Մերի անունով աղախին ունեն, որը ինչպես և իրենք Անգլիայից է։ Իոնեսկոն հատկապես ուշագրավ էր համարում տիկին Սմիթի` զրույցներում ճշմարտությունը որոնելու մեթոդական տեխնիկան։
Պիեսը գրվել է Իոնեսկոյի մայրենի ռումիներեն լեզվով, այնուհետև նա նորից է գրել այն, արդեն ֆրանսերենով[3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործողությունը տեղի է ունենում Լոնդոնի շրջակայքում գտնվող մի անգլիական տան մեջ, որտեղ ընթացող զրույցը ավելի տարօրինակ, անիմաստ և անտրամաբանական է դառնում։
Զրույցի մասնակիցները` երկու ամուսանական զույգ են, Սմիթները և Մարտինները, աղախին և հրշեջ։
Մեկնաբանություներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիեսի գլխավոր գաղափարը մակերեսային չէ, ինչպես սովորաբար լինում է աբսուրդի թատրոնի պիեսների դեպքում։ Ընդունված է, որ այն արտահայտում է ժամանակակից հասարակության մեջ իմաստալից հաղորդակցման փորձերի ապարդյունությունը։ Տեքստը համալրված է եզրակացություններով, որոնք չեն համապատասխանում հաղղորդագրությանը, ինչը տպավորություն է ստեղծում, որ կերպարները չեն լսում միմյանց` լսելի լինելու խելահեղ փորձերում։ Երբ այն բեմադրվում է առաջին անգամ, համարվում էր, որ այն կարող է նմանակում լինել։ Քննադատների համար գրված էսսեում, Իոնեսկոն հայտարարել է, որ նա պարոդիա գրելու մտադրություն չի ունեցել։
Ըստ Իոնեսկոյի, նա վերջաբանի մի քանի տարբերակ է ունեցել, ներառյալ գագաթնակետը, որտեղ հեղինակը հակադրվում է հասարակությանը, և նույնիսկ տարբերակ, որի դեպքում հասարակությանը գնդակոծում են գնդացիրներով։ Ի վերջո ընտրվել է ավելի էժան լուծում`պիեսի ցիկլային բնույթը։ Իոնեսկոն հարցազրույցներից մեկում ասել է. «Ես ցանկանում էի պիեսը իմաստավորել կրկնելով այն երկու կերպարների հետ։ Այսպիսով, ավարտը դառնում է սկիզբ, քանի որ պիեսում երկու զույգ են, առաջին անգամ այն սկսում է Սմիթների հետ, իսկ երկրորդ դեպքում` Մարտինների, հաշվի առնելով կերպարների փոխարինելիությունը. Սմիթները` Մարտիններն են, իսկ Մարտինները` Սմիթները»[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Rosette C. Lamont. Ionesco’s imperatives: the politics of culture. University of Michigan Press, 1993. ISBN 0-472-10310-5. p. 3.
- ↑ Ionesco, La tragedie du langage // Spectacles, Paris, no. 2, July 1958.
- ↑ Erich Segal. The Death of Comedy. Harvard University Press, 2001. ISBN 0-674-01247-X p. 422.
- ↑ Bonnefoy, Claude. Conversations with Ionesco. Trans. Jan Dawson. New York: Hold, Rinehart and Winston, 1971. p. 81.