Ճահճային եղեգնաթռչնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճահճային եղեգնաթռչնակ
Ճահճային եղեգնաթռչնակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Շահրիկներ
Լատիներեն անվանում
Acrocephalus palustris
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Acrocephalus palustris
Cuculus canorus canorus + Acrocephalus palustris

Ճահճային եղեգնաթռչնակ (լատին․՝ Acrocephalus palustris), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը՝ 13 սմ է, թևերի բացվածքը՝ 18-21 սմ, կենդանի զանգվածը՝ 10-12 գ։ Ոտքերը բաց գույնի են, առաջնային փետուրների ծայրերը՝ աղոտ սպիտակ։ Հասունը վերևից ձիթապտղագույև-դարչնւսգույն է, գոտկատեղը՝ դեղին-դարչնագույն երանգով, մարմինը ներքևից՝ աղոտ սպիտակ, կողքերը՝ բաց դարչնագույն՝ դեղին երանգով։ Երիտասարդի մարմինը վերևից ավելի դարչնագույն է, գոտկատեղը՝ շիկակարմիր-դարչնագույն երանգներով։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավական երկչոտ և թաքնված թռչուն է։ Երգը մեղեդային է՝ բազում նմանակումներով։ Բնակվում է բարձրահասակ, փարթամ բուսականությամբ տարածքներում, ձմռանը՝ եղեգնուտներում։ Գարնանային վերադարձը՝ ապրիլի 1-ին կեսին։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվերի լրիվ քանակով բները հայտնվում են հունիսի ընթաց¬ քում։ Երգող անհատներ են գրանցվում հունիսի 2-րդ տասնօրյակում։ Հուլիսի 3-րդ տասնօրյակում հւսյտնըվում են թռիչքին տիրապետող երիտասարդ թռչուններ։ Թվաքանակը խիստ նվազ է, համակեցության լայն օջախներ չի առաջացնում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճահճային եղեգնաթռչնակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճահճային եղեգնաթռչնակ» հոդվածին։