Ճահճային արաբներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճահճային արաբներ
Marsh Arabs in a mashoof.jpg
Ընդհանուր քանակ

500 000[1]

Բնակեցում
Իրաք Իրաք 125 000—150 000[1]
Լեզու(ներ)
արաբերեն
Հավատք(ներ)
շիա իսլամ

Ճահճային արաբներ (արաբ․՝ عرب الأهوار‎‎), մաադաններ (արաբ․՝ معدان‎‎), Միջագետքի ճահիճների բնակիչներ, որոնք բնակվում են Իրաքի հարավարևելյան հատվածում` Իրանի սահմանի ողջ երկայնքով։

Մաադանները խոսում են արաբերենի իրաքյան բարբառով։ Տղամարդկանց ավանդական հագուստը կոչվում է «սաուբ» և «քուֆիա», որը փաթաթվում է թյուրբանի նման։ Տարբեր ցեղային միավորումների կազմում, այդ թվում Ալ Բու Մուհամմադ, Ֆերայգաթ, Շագբանա, Բանի Լամ, մաադանները ստեղծել են յուրօրինակ մշակույթ, որը կենտրոնացած էր մարշերի բնական ռեսուրսների վրա։ Ճահճային արաբների մեծ մասը շիա մուսուլմաններ են, չնայած ճահիճներում հանդիպում են մաադենների ոչ մեծ համայնքներ, որոնք խոսում են նոր արամեերեն լեզվով[2]։

Գոյություն ունեն մի շարք տեսություններ, որոնք վկայում են մաադանների և Հնդկական ենթամայրցամաքի բնակիչների միջև[3] կամ էլ հին շումերների։ Սակայն, մեծ մասամբ, մաադանների մշակույթը ընդհանուր եզրեր ունի անապատի բեդվինների մշակույթի հետ, որոնք այս տարածքներում են բնակվել Աբբասյան խալիֆայության անկումից հետո[4]։

Ճահիճների չորացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Marsh Arab girl.jpg
Marsh Arab.jpg

Դեռ հին ժամանակներից Միջագետքում հողագործությունը հիմնված է եղել մելիորացիայի վրա, այսինքն՝ ջրից հողի տարանջատումը։ Դա արվում էր դեռ շումերական դարաշրջանում վարելահողերի նպատակով հողերի ազատման և ոռոգման ջրանցքների համակարգերի կառուցման համար։ Դեռևս հին շումերների ժամանակ հիմնված գյուղատնտեսական համակարգը շարունակելով՝ այն հնարավորություն տվեց կերակրել Բաբելոնի և Աբբասյան խալիֆայության ահռելի բնակչությանը։ Սակայն քաղաքակրթության անկման արդյունքում հին հողագործների նվաճումներն անհետացան, իսկ գյուղատնտեսական տարածքների վայրերում ի հայտ եկան ճահիճները, որոնք ցանել էին անապատի բնակիչները՝ մաադանների նախնիները։ Դժվար հասանելի ճահճային տարածքները հաճախ դառնում էին ապստամբների և ավազակների կեցավայր, ինչպես դա եղել է զինջերի ապստամբությունից հետո։

Միջագետքի ճահիճների չորացման պլանները, որը նախկինում մալարիայի վիրուսակիր մոծակների բազմացման տեղավայր էր, դեռևս 1950-ական թվականների սկզբներին նախատեսվում էր բրիտանական գաղութային վարչակազմի կողմից։ Նպատակը ճահիճների չորացումն էր գյուղատնտեսական նպատակներով։ Երկրի անկախացումից հետո Իրաքի գյուղատնտեսության ակտիվ զարգացումը պահանջում էր որոշակի տարածքների ջրում՝ ջրի մի մասը վերցնելով Տիգրիս և Եփրատ գետերից։ Բաաս կուսակցության և Սադդամ Հուսեյնի կառավարման տարիներին սկսվել են մի շարք մելորիացիոն նախագծերի իրականացում, որի արդյունքում էլ հետագա տասնամյակում ճահիճներում էականորեն նվազել է ջրի մակարդակը։ Բացի այդ, 1985 թվականին տեղի է ունեցել ճահիճների նպատակային չորացում, որի տարածքում հայտնաբերվել են նավթի պաշարներ։ 1980-ական թվականների կեսերին այդ նախագծերի վերաբերյալ տեղի բնակչության դժգոհությունը վերածվել է հակակառավարական դժգոհության, որը ղեկավարել է տեղի առաջնորդներից մեկը։ Արդյունքում, միջագետքյան ճահիճները դարձել է Իրան-իրաքյան պատերազմի հիմնական ռազմաճակատ։

Մելիորացիոն աշխատանքները շարունակվել են 1991 թվականին՝ արևմտյան կոալիցիայի առաջին ներխուժումից հետո, որի արդյունքում ճահիճների մեծ մասը չորացվել են, իսկ գործնականում ողջ բնակչությունը տեղահանվել երկրի մյուս շրջաններ (2000-ական թվականների սկզբին ճահիճներում մնացած բնակիչների թվաքանակը չի անցել 1500-ը)։ Արդյունքում, արևմտյան լրատվամիջոցները և իսլամիստները հայտարարել են, որ ճահիճների չորացումն իրականացվել է «ապստամբներին պատժելու» նպատակով, զրկելով նրանց բնամթերքից։ Այս փաստերը հաստատելու համար առաջ է քաշվել նույնիսկ 1868 թվականին ընդունված Պետերբուրգի դեկլարացիան, որը կոչ էր անում սահմանափակել ռազմական գործողությունները՝ օգտագործելով միայն հակառակորդի զինված ուժերի դեմ պայքարելու համար։

Կոալիցիայի երկրորդ ներխուժումից և 2003 թվականին բաասական վարչակարգի անկումից հետո՝ տեղի ագրեսիվ բնակչության կողմից սկսվել է մելիորացիոն կառույցների ոչնչացում, որի արդյունքում տարածքը նորից հայտնվեց ճահճանալու վտանգի տակ։ Բացի այդ, այդ գործընթացը մեծ վնաս է պատճառել Իրաքի գյուղատնտեսությանը։ Արդյունքում, Իրաքի կառավարությունը կորցրել է կապը Համմար ճահճում տեղակայված նավթային ավազանի հետ։

Գենետիկական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ ճահճային արաբների մոտ Y-քրոմոսոմային J հապլոխումբը հասել է 81 %-ի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]