Ճախարակ (բանաստեղծություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էանհայտ
Հրատարակվել է1908
ՎիքիդարանՃախարակ

«Ճախարակ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բանաստեղծության ակունքը ժողովրդական է։ Այն տպագրվել է Ե․ Լալայանի «Ազգագրական հանդեսում»։ Թումանյանը ժողովրդական երգի 40 տողից ընտրել է 14-ը։ Հեղինակը փոխել է բարբառային լեզուն, հյուսել միմյանց և «Ճախարակի» երգը վերնագիրը՝ ստեղծելով բոլորովին նոր բանաստեղծություն[1]։

Գրության թվականը ստույգ հայտի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել[1]։

Առաջին անգամ «Այրի կնոջ երգը» վերնագրով տպագրվել է 1908 թվականին՝ Լուսաբերում (Երկրորդ տարի, էջ 51), այնուհետև 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքում (էջ 133)՝ «Ժողովրդական երգեր» բաժնում, ապա՝ 1940-1959 թվականներին՝ Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 154)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է Կոստանդնուպոլսում՝ 1922 թվականին լույս տեսած գրքից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հյակական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 618–619.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ճախարակ (բանաստեղծություն)