Ավարտել է Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիան (1937)։ 1939-1940 թվականներին (որպես ավիագնդի հատուկ սարքավորումների ինժեներ) մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը և Ֆինլանդիայի դեմ պատերազմին։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ՝ Հարավային ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբում հատուկ ծառայության ինժեներ-հրահանգիչ, 1943 թվականից՝ 4-րդ օդային բանակի գլխավոր ինժեների տեղակալ, մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Թամանի, Կուբանի, Ուկրաինայի, Բելառուսիայի ազատագրմանը, Լեհաստանում, Չեխոսլովակիայում և Գերմանիայում մղված մարտերին։ 1945-1947 թվականներին ծառայել է Գերմանիայի խորհրդային զորախմբում, 1947-1950 թվականներին՝ ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբում, 1951-1963 թվականներին եղել է Կիևի ինժեներաավիացիոն բարձրագույն ռազմական ուսումնարանի ռադիոտեխնիկական ֆակուլտետի պետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 74)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։