Ղրիմ (Ռոստովի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ղրիմ
Крым
Կոորդինատներ: 47°18′00″ հս․ լ. 39°32′00″ ավ. ե. / 47.30000° հս․. լ. 39.53333° ավ. ե. / 47.30000; 39.53333
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Երկրամաս Ռոստովի մարզ
Շրջան Մյասնիկովի շրջան
Հիմնադրված է 1779 թ.
Բնակչություն 5709 մարդ (2016)[1]
Ժամային գոտի UTC+03:00
Հեռախոսային կոդ 86349
Փոստային ինդեքս 346972
Փոստային ինդեքսներ 346812
Ավտոմոբիլային կոդ 61 և 161
##Ղրիմ (Ռոստովի մարզ) (Ռուսաստան)
Red pog.png
##Ղրիմ (Ռոստովի մարզ) (Ռոստովի մարզ)
Red pog.png

Ղրիմ (ռուս.՝ Крым, նախկին անվանումը՝ Թոփտի), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանում։ Մտնում է Մյանիկովսկի գյուղական համայնքի կազմի մեջ։ Գտնվում է շրջկենտրոնից 3 կմ հյուսիս-արևելք։

Ղրիմ գյուղը 1779 թվականին հիմնադրել են Ղրիմից եկած հայերը և այն կոչել նախկին բնակավայրի անունով։

Բնակչությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ղրիմում գործում է շրջանային ինկուբատորա-թռչնաբուծական կայանը, շինարարական կազմակերպություն և աղյուսի գործարան։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի տուն։

Գյուղում պահպանվել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Կենտրոնական աղբյուր-հուշարձանը։

Այստեղ են ծնվել գեներալ-մայոր, ռազմական գիտությունների դոկտորր Խ. Ջելաուխովը, կուսակցական և պետական գործիչ Ս․ Սրապիոնյանը (Լուկաշին), հեղափոխական գործիչ, գրող, քննադատ Ե․ Չուբարը, կուսակցական գործիչ, «Մուրճ և մանգաղ» ամսագրի խմբագիր Թ․ Գ․ Չուբարը, գյուղատնտես Թ․ Կատարյանը, գեոքիմիական գիտություննրի դոկտոր Ն․ Այդինյանը, կենսբանական գիտություննրի դոկտոր Հ․ Չորայանը։

1970 թվականին գյուղում տեղադրվել է Փառքի պանթեոն հուշահամալիրը, որի վրա ռուսերեն և հայերեն գրված է. «Հայրենիքի համար զոհվածները չեն մահանում»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 44 CC-BY-SA-icon-80x15.png