Ղրիմի լեռներում (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ղրիմի լեռներում
Vasilyev crimea mount.JPG
տեսակգեղանկար
նկարիչՖեոդոր Վասիլև
տարի1873
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ

«Ղրիմի լեռներում» (ռուս.՝ В Крымских горах), ռուս գեղանկարիչ Ֆեոդոր Վասիլևի (1850-1873) վրձնին պատկանող նկար, որը ստեղծվել է 1873 թվականին: Ստեղծագործությունն այժմ պահպանվում և ցուցադրվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Կտավի չափերը կազմում են՝ 116×90 սմ[1][2]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան կտավը վրձնելը, Ֆեոդոր Վասիլևը նպատակադրվել էր, որ այն ունենա հորիզոնական տեսք, սակայն հետո մտափոխվեց: Ուղղահայաց տեսքով ստեղծվեց նկարը լոկ այն բանի համար, որպեսզի առավել արտահայտիչ կտավին հանձնի լեռների բարձրությունը, որոնք պատված են ամպերով: Լրացուցիչ բարձրության տպավորություն են հաղորդում լեռան լանջին աճած սոճիները, ինչպես նաև ճանապարհի վերևի մասում գտնվող զառիթափը, որի տակով անցնում է թաթարական սայլը՝ լծված ցլերով[3][4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ղրիմի լեռներում» ստեղծագործությունը համարվում է Ֆեոդոր Վասիլևի վերջին ավարտուն նկարներից մեկը՝ նկարված 1873 թվականին՝ մահվանից որոշ ժամանակ առաջ (Ֆեոդոր Վասիլևը մահացել է 23 տարեկան հասակում տուբերկուլոզից):

1873 թվականին «Ղրիմի լեռներում» նկարը մասնակցել է «Նկարիչների խրախուսման կայսերական ընկերության» կազմակերպած ցուցահանդեսինև ստանում է լանդշաֆտային ստեղծագործության առաջին մրցանակը[1][5]:

Այդ ժամանակ նկարը հեղինակից գնել է Սերգեյ Տրետյակովը: Վերջինիս մահվանից հետո, 1892 թվականին, նկարների անձնական հավաքածուն անցնում է եղբորը՝ Պավել Տրետյակովին:

Արդյունքում նկարը հայտնվեց Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[6]:

Գնահատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ Իվան Կրամսկոյը «Ղրիմի լեռներում» ստեղծագործության մասին 1873 թվականի մարտի 28-ին Վասիլևին գրված նամակում գրում է[7].

Aquote1.png Իսկական նկար է. ոչ մի բանի նման չէ, ոչ մեկին չի ցնցում՝ նույնիսկ փոքր-ինչ: Նույնիսկ հեռավոր կերպով նման չէ ոչ մի նկարչի աշխատանքի, ոչ մի դպրոցի չի պատկանում, սա ինչ-որ մի յուրօրինակ մակարդակի վրա գտնվող նկար է, որը չի կրում ոչ մեկի ազդեցությունը: Ես միայն կարող եմ ասել մի բան. սա լավ չէ, նույնիսկ որոշ առումով վատ է, սակայն այն հանճարեղ է: Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я.В. Брук, Л.И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 105. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Васильев Фёдор Александрович — В Крымских горах, 1873» (HTML)։ Государственная Третьяковская галерея — www.tretyakovgallery.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-01 
  3. Е.А. Матвеева Федор Васильев. — Москва: Белый город, 2009. — 48 с. — ISBN 978-5-7793-1264-6
  4. Юрий Дюженко։ «Творчество художника Федора Васильева, часть 10» (HTML)։ tphv.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-02 
  5. В. Скляренко։ «Жизнь и творчество Федора Васильева, часть 3» (HTML)։ tphv.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-01 
  6. «Третьяков Сергей Михайлович (предприниматель и меценат)» (HTML)։ Большая энциклопедия Кирилла и Мефодия — www.megabook.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-02 
  7. «Иван Николаевич Крамской: его жизнь, переписка, и художественно-критические статьи» (HTML)։ А. Суворин (1888)։ Վերցված է 02.05.2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]