Լուպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ղպտի բակլաից)
Լուպին
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Genisteae
Ցեղ Լուպին (Lupinus)
L., 1753

Լուպին (լատին․՝ Lupinus), թրմուզ, եգիպտաոլոռ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։

Ունի ավելի քան 200 տեսակ։ Հայրենիքը Միջերկրածովյան ափերն են և Հյուսիսային Ամերիկան։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 1-1,5 մ։ Տերևները հերթադիր են, բարդմատնաձև, տերևիկները՝ ամբողջաեզր, երկարավուն-օվալաձև, գծանշտարաձև, երկարավուն–ձվաձև և այլն։ Ծաղկաբույլն ուղղաձիգ ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին, վարդագույն, կապույտ և այլն։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը հաստակեղև, բազմասերմ, թավոտունդ է։ Սերմերը կլորավուն են, կողավոր, բազմերանգ, պարունակում են ճարպեր, սպիտակուցներ և այլն։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակվում է կերի և կանաչ պարարտացման նպատակով։ Կերի համար մշակում են միամյա տեսակները, առավելապես դեղին Լուպին։ Օգտագործվում է պրոտեինային նյութերով (29–46%) հարուստ կանաչ զանգվածը և հատիկը։ Որոշ տեսակներ ունեն դեկորատիվ նշանակություն։ Ակտիվ ազոտսևեռող է։ Հայաստանում վայրի վիճակում չի հանդիպում, սակայն որոշ մարզերում (Լոռի) մշակվում է որպես կերաբույս։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուպին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուպին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 685