Ռյա Թազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ղոնդախսազից)
Գյուղ
Ռյա Թազա
տեսարան գյուղից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱլագյազ (համայնք)
ԳյուղապետԱհմադ Բրոյան
Հիմնադրված է1830[1] թ.
Այլ անվանումներՂոնդախսազ
Մակերես9.11 կմ²
ԲԾՄ2050 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն, քրդերեն (եզդիների կողմից)
Բնակչություն531[2] մարդ (2011)
Ազգային կազմԵզդիներ
Կրոնական կազմՇարֆադին
Ժամային գոտիUTC+4
Ռյա Թազա (Հայաստան)##
Ռյա Թազա (Հայաստան)
Ռյա Թազա (Արագածոտնի մարզ)##
Ռյա Թազա (Արագածոտնի մարզ)

Ռյա Թազա (հնում՝ Ղոնդախսազ), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, Ջառջառիս գետի ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 41 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2050 մ։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում կոչվել է Կոնդախսազ, Ղոնդախմազ, Ղունդախսազ անվանումներով։ Ռյա Թազա է վերանվանվել 1978 թվականին։ Գյուղի անվանումը քրդերենից թարգմանաբար նշանակում է «Նոր Ճանապարհ»[3]։

Տապանաքար, 18-19-րդ դդ.

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին։ Գյուղի շրջակայքում պահպանվել են 10-13-րդ դարերի հայկական եկեղեցի և հին գերեզմաններ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռյա Թազա գյուղի բնակչության նախնիները գաղթել են Կարսից և Վանի գյուղերից։ Ռյա Թազա գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1831 1873 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 323 323 672 641 437 488 610 328 443 531[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 115 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր։ Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Արագածոտնի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. «Արագածոտնի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]