Բագրատ Ղարիբջանյան (կուսակցական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագրատ Ղարիբջանյան (այլ կիրառումներ)
| Բագրատ Ղարիբջանյան | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 22, 1890[1] |
| Ծննդավայր | Բահարլու, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | օգոստոսի 14, 1920[1] (30 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան[1] |
| Գերեզման | Անգլիական այգի |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հեղափոխական |
| Կուսակցություն | Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)[1] |
| Երեխաներ | Գևորգ Ղարիբջանյան |
Բագրատ Բեգլարի Ղարիբջանյան (մայիսի 22, 1890[1], Բահարլու, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 14, 1920[1], Երևան, Հայաստան[1]), հայ կուսակցական գործիչ։ ՌՍԴԲ(բ)Կ անդամ (1917)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բագրատ Ղարիբջանյանը ծնվել է Սուրմալուի գավառի [Բահառլու գյուղում։ 1905 թվականին ավարտել է Իգդիրի քաղաքային ուսումնարանը։ Սուրմալու գավառի գյուղերում և Իգդիրում զբաղվել է ուսուցչությամբ։ Աշխատակցել է բոլշևիկյան մի շարք թերթերի։ 1917 թվականին եղել է ՌՍԴԲ(բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակերպության անդամ, 1917 թվականի դեկտեմբերից 1918 թվականի մայիս՝ նախագահ։ 1919 թվականի սկզբին ընտրվել է Ալեքսանդրապոլի ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպության քարտուղար։ Մասնակցել է 1920 թվականի մայիսյան ապստամբությանը։ Ապստամբության պարտությունից հետո ձերբակալվել է, դատապարտվել մահապատժի[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բագրատ Ղարիբջանյանի կիսանդրին Ղարիբջանյան գյուղում
-
Գերեզման Մայիսյան ապստամբության հերոսների՝ Ստեփան Ալավերդյան, Սարգիս Մուսայելյան, Բագրատ Ղարիբջանյան[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ԳԵՐԵԶՄԱՆ ՄԱՅԻՍՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ (ՍՏԵՓԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ, ԲԱԳՐԱՏ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ)(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բագրատ Ղարիբջանյան (1890-1920) / Ա.Հ. Մելքոնյան; Խմբ.՝ Ա.Ն. Մնացականյան։ Երևան։ Հայպետհրատ, 1954
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 31)։ |