Ղարաքիլիսե (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ղարաքիլիսե (այլ կիրառումներ)

Ղարաքիլիսե, Կարաքյոսե, Ղարաքիլիսե, քաղաք Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Բագրևանդ գավառում, Արածանիի աջ ափին։ Այժմ Աղրի վիլայեթի վարչական կենտրոնն է։ Անունն ստացել է սև քարերով կառուցված հայկական եկեղեցուց։

1909 թվականին ուներ 600 տուն բնակիչ, որից 350-ը՝ հայ, մնացածը՝ թուրք։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Առևտրի և արհեստների զարգացմանը նպաստել է Ղարաքիլիսեով անցնող՝ Տրապիզոնից Պարսկաստան տանող բանուկ առևտրական ճանապարհի վրա գտնվելը։ Ուներ շուրջ 200 խանութ, կրպակ և արհեստանոց, որոնց կեսը պատկանում էր հայերին։ Հայկական եկեղեցին ուներ 25 կրպակ, ստացված հասույթով պահվում էր վարժարան։ Հայոց գերեզմանատանը կար 1721 թվականի արձանագրությամբ խաչքար։

Ռուս, զորքերը երեք անգամ՝ 1828, 1877 և 1916 թվականներին գրավել են Ղարաքիլիսան։ 1877—1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ շատ հայերը գաղթել են Արևելյան Հայաստան։ Մնացած հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, մեծ մասը զոհվել է բռնագաղթի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 311 CC-BY-SA-icon-80x15.png