Արծն (Էրզրումի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ղարարզից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծն (այլ կիրառումներ)
Գյուղ
Արծն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԳարաարզ, Գարար, Գարարզ, Խարարզ, Կարաարզ, Կարաարզի, Կարազ, Կարարզ, Կարարս, Ղարարզ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունարծնեցի
Ժամային գոտիUTC+3
Արծն (Էրզրումի գավառ) (Աշխարհ)##
Արծն (Էրզրումի գավառ) (Աշխարհ)

Արծն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում, Էրզրումից 8-9 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատի աջ ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծնի հայ բնակիչների մի մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, մի մասը գաղթել է Արևելյան Հայաստան։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին ուներ 820 բնակիչ, որից 682-ը՝ հայեր։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ։ Արծնը բարեկարգ ճանապարհով (Եփրատի կամրջով) կապված էր Էրզրումի հետ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծնն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Արծնի մոտակայքում են միջնադարյան հայկական հռչակավոր Արծն քաղաքի ավերակները[1]։ Հին Արծն քաղաքի ընդարձակ ավերակներում հայտնաբերվել են հելլենական դրամներ, անոթներ և մետաղյա զանազան իրեր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՍՀ, հտ 2, էջ 23, Արծն
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 450

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 72
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 311