Արցախյան ազատամարտի արտացոլումը կինոյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղարաբաղյան ազատագրական պատերազմի արտացոլումը կինոյում, շարժման և պատերազմի առաջին իսկ օրերից բազմաթիվ կինոգործիչներ Երևանի Անկախության և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակներում, ապա ռազմաճակատի թեժ կետերում, իրականության անմիջական դիտարկումներով պատկերել են Արցախը Հայաստանին վերամիավորելու հայ ժողովրղի ազատագրական պայքարի բազմաթիվ դրվագներ։ Կամավոր մեկնելով ռազմաճակատ՝ կինոօպերատուներն իրենց ստեղծած նյութելով տեղեկություններ են տվել իրականության հրատապ փաստեփ, իրադարձությունների, մարտական գործողությունների մասին, փաստորեն, ստեղծելով այդ տարիների կինոտարեգրությունը։ Հավաստի փաստարկներով և համառոտ մեկնաբանություններով առաջին հեռուստասյուժեները ստեղծել են «Երևան» ստորդիայի օպերատուները և ցուցադրել Երևանի «Մայրաքաղաք» ու «Հայլուր» ծրագրերով։

1989-ին կինոռեժիսու Արման Մանարյանի և հույն օպերատոր Կ. Կալաֆատիսի նկարահանած «Արցախ՝ E=mc2 » ֆիլմը նվիրված է Ղարաբաղյան շարժմանը։ Հայաստանի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայի կինեմատոզրաֆիստների (Ա. Մնացականյան, Ա. Խաչատրյան, Բ.Հովսեփյան, Ռ. Գեուզյանց, Ռ. Սիլոնյան, Վ. Պետասյան. Գ. Հարաթյունյան. Լ. Պետասյան, Ս. Գեուգյանց, 5ու. Բաբախանյան և ուրիշներ) ստեղծած «Արցախի վարպետներ» (1988). «Արցախյան օրագիր», «Շուշի՝ վերադարձ գերությունից» (1992), «Թռիչքներ դեպի պատերազմ» (1992), «Անհուն անդորրի շրշյունը» (1993), «Անվերջ ձգվող դասամիջոց» ֆիլմերում պատկերված են պատերազմի տարիների արցախահայության առօրյան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։