Ղասիմ բեկ Զաքիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղասիմ բեկ Զաքիր
ադրբ.՝ قاسم بَی ذاکر
Դիմանկար
Ծնվել է1784[1]
ԾննդավայրՇուշի, Ղարաբաղի խանություն
Մահացել է1857[1]
Մահվան վայրՇուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանMirza Hasan cemetery
Քաղաքացիություն Ղարաբաղի խանություն և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ
 Gasim bey Zakir Վիքիպահեստում

Ղասիմ բեկ Ալի բեկ օղլի Զաքիր (ադրբ.՝ Qasım bəy Əli bəy oğlu Zakir, 1784[1], Շուշի, Ղարաբաղի խանություն - 1857[1], Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն), ադրբեջանցի բանաստեղծ, Ադրբեջանական գրականության քննադատական ռեալիզմի հիմնադիրներից մեկը[2][3][4][5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղասիմ բեկ Զաքիրը ծնվել է 1784 թվականին։ Նրա հայրը հարուստ հողատեր էր, ինչը թույլ էր տալիս որդուն լավ կրթված լինել։ Ղասիմ բեկը կրթությունը ստացել է մուսուլմանական աստվածաբանական դպրոցում։ Նա սովորել արաբերեն և պարսկերեն, ինչպես նաև դասական արևելյան գրականությունը։

Ղասիմ բեկ Զաքիրը ծառայել է ցարական բանակում և մասնակցել է ռուս-պարսկական երկու պատերազմների՝ 1804-1813 և 1826-1828 թվականներին[7]։

Ղասիմ բեկ Զաքիրը 19-րդ դարի առաջին կեսի ադրբեջանական գրականության քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ էր։ Ղասիմ բեկի պոեզիան հարուստ է տարբեր ժանրերով։ Բանաստեղծություններում բանաստեղծը շարունակել է Մոլլա Փանահ Վագիհի ավանդույթը[8]։

Ղասիմ բեկ Զաքիրը մահացել է 1857 թվականին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]