Ղասեն Աբաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղասեն Աբաև
Ծնվել էմարտի 14, 1942(1942-03-14) (82 տարեկան)
ԾննդավայրԲայանաուլ, Պավլոդարի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Պարգևներ
Բարիս շքանշան և Պարասատի շքանշան

Ղասեն Աբաև (ղազ.՝ Қасен Сейілханұлы Абаев, մարտի 14, 1942(1942-03-14), Բայանաուլ, Պավլոդարի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ և խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, գծանկարիչ, քանդակագործ և արվեստագետ։ Ղազախստանի արվեստի վաստակավոր գործիչ և ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ Ղազախստանի կերպարվեստի առաջատար վարպետներից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1942 թվականի մարտի 14-ին, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Պավլոդարի մարզի Բայանաուլ գյուղում։

Ավարտել է Ալմաթիի գեղարվեստական ուսումնարանը և Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտը։

Եղել է «Ժազուշ» պարբերականի գեղարվեստական խմբագիրը։

Աշխատել է գրքի հանրապետական հրատարակչության համակարգում, եղել է Ժազուշ հրատարակչության գեղարվեստական խմբագիրը։

Դարձել է Ղազախստանի նկարիչների միության (1989-1995 թվական) քարտուղար։

Եղել է Ղազախստանի նկարիչների միության վարչության նախագահ (1995-1998 թվական)։

Եղել է Միջազգային գեղարվեստական ֆոնդի նախագահ, իսկ 1998 թվականից եղել է «Ագիս» ընկերության գեղարվեստական ղեկավարը[1]։

Եղել է Ղազախստանի Հանրապետությունում կանգնեցված հուշարձանների և կոթողների պետական հանձնաժողովի անդամ[2]։ Ռուսերենով հայտնի է Կասեն անունով։

Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության և Ղազախստանի նկարիչների միության անդամ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գյոթե և Աբայ» հրատարակչության համար եղել է ԽՍՀՄ նկարիչների միության մրցանակի դափնեկիր։
  • ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։
  • Ղազախստանի արվեստի վաստակավոր գործիչ։
  • 2013 թվականի դեկտեմբերի 7-ին Ղազախստանի հանրապետության նախագահի հրամանով արժանացել է «Պարասատ» շքանշանին՝ կերպարվեստի ոլորտում նշանավոր վաստակի համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чистобаев, С.В. Художники детской книги СССР. 1945-1991. Том А. Абаев Х. — Ашкинази Т. СПб., Санкт-Петербург Оркестр, 2017, 800 с. // Стр. 14.