Ղանձլամեր կանաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ղանձլամեր կանաչ
Ղանձլամեր կանաչ
Ղանձլամեր կանաչ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Տրիբա Helleboreae
Ցեղ Ղանձլամեր (Helleborus)
Տեսակ Ղանձլամեր կանաչ (H. viridis)
Միջազգային անվանում
Helleborus viridis

Ղանձլամեր կանաչ (լատ.՝ Helléborus víridis), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող երկշաքիլավոր ծաղկավոր բույս:

Բուսաբանական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղանձլամեր կանաչը բազմամյա վայրի կոճղարմատավոր խոտաբույս է: Արմատամերձ տերևները 2-ն են՝ բաժանված 7-13 տերևներից, որոնցից յուրաքանչյուրը բավականին խոր հատված է անհավասար ատամնավոր մասերի: Ծաղկացողունը ունի մոտ 40 սմ բարձրություն՝ փոքրիկ ատամնաձև տերևներով:

Ծաղիկները 2-4 զույգերով հավաքված են ցողունի վրա: 4-5 սմ տրամագծով ծաղկապատյանը բաժանված է դեղնականաչավուն 5 մասի [1]: Սերմերը գլանաձև են կամ ձվաձև, ակոսավոր, 3,2-4,8×1,8-2,4 սմ[2]:

Քրոմոսոմների թիվը 2n = 32 է:

Տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ ղանձլամերը ծագել է Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայից, արևելքից գալիս է դեպի հյուսիսային Իտալիա և Ավստրիա: Այգիներում աճեցնելիս հաճախ վայրիանում է, հեշտությամբ տարածվում է[2]:

Տնտեսական արժեք և կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջ Եվրոպայում հաճախ աճեցվում է որպես դեկորատիվ բույս։ Բարձր է գնահատվում գարնանային վաղ ծաղկման համար: Ստացվել են նաև մի քանի դեկորատիվ հիբրիդային սորտեր:

Ղանձլամեր կանաչի տարածումը Իտալիայում
Ղանձլամեր կանաչ

Ղանձլամերի արմատները օգտագործվում է բժշկության մեջ, միջնադարում բույսը հենց այդ նպատակով էլ աճեցվել է:

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Helleboraster viridis (L.) Moench, 1794
  • Helleborus bocconei E.Fourn., 1875, nom. illeg.
  • Helleborus brevicaulis Jord. & Fourr., 1868, nom. inval.
  • Helleborus hunfalvyanus var. viridis (L.) Kanitz, 1866
  • Helleborus officinalis var. viridiflorus (Stokes) Spach, 1839
  • Helleborus personnatii Masclef, 1889
  • Helleborus viridiflorus Stokes, 1812
  • Helleborus viridis var. grandiflorus Neilr., 1846
  • Helleborus viridis var. jacquinianus A.Braun, 1861
  • Helleborus viridis var. normalis F.W.Schultz, 1856
  • Helleborus viridis var. silvaticus Neilr., 1859

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1. Helleborus // Flora Europaea / ed. by T.G. Tutin. — II. — 1993. — Vol. 1. — P. 250. — ISBN 0-521-41007-X
  2. 2,0 2,1 Bojňanský, V.; Fargašová, A. Atlas of Seeds and Fruits of Central and East-European Flora. — Springer, 2007. — P. 129. — 1046 p. — ISBN 1-4020-5361-4