Զիվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ղանթափարից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զիվան (այլ կիրառումներ)


Զիվան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Զիվան (Cephalaria)
Roem. & Schult., 1818

Զիվան կամ ղանթափա (լատին․՝ Cephalaria), ակքանազգիների ընտանիքի[1] միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայերեն անունը զիվան է, ղանթափա կամ ղանթափար (ğаntаpа, թուրք․՝ «խայթ»)։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձր, մինչև 1 մ է (երբեմն՝ ավելի)։ Տերևները հակադիր են, փետրաբաժան, երբեմն՝ ամբողջական։ Ծաղկաբույլը գնդաձև կամ ձվաձև գլխիկ է։ Ծաղիկները դեղնավուն են կամ երկնագույն՝ պատված կաշեկերպ, կղմինդրաձև դասավորված ծածկոցի թերթիկներով։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղն իլիկաձև, քառանկյուն սերմիկ է։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, սապոնիններ։ Չոր ծաղիկների եփուկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են շնչառական օրգանների հիվանդության ժամանակ՝ որպես խորխաբեր, ջերմիջեցնող, քրտնաբեր միջոցներ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիվան Նախիջևանին (C. nachiczevanica) հանդիպում է միայն Վայոց ձորի մարզում (Ջերմուկ քաղաքի շրջակայքում)՝ կաղնու անտառների խոտածածկ թեք լանջերին, սորուն ավազոտ վայրերում, միջին և վերին լեռն, գոտիներում, զիվան Չիխաչովի (C. tchihatchewiiԱրագածոտնի (Արտենի լեռան վրա), Սյունիքի (Շիկահողի արգելոցում) մարզերում և Շիրակի մարզի Հարթաշեն և Սարագյուղ գյուղերում:Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 60, ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ զիվան հայկական, (C.armeniaca), զիվան հսկայական (C. giganthea), զիվան Կոչիի (C. kotshyi), զիվան բարձր (C. procera), զիվան տրանսիլվանյան (C. transisylvanica) և այլն։ Տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառների բացատներում ու եզրերին, լեռնատափաստաններում ու մարգագետիններում, խճոտ լեռնալանջերին։ Հաճախ առաջացնում է թփուտներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Huxley, A., ed. (1992). New RHS Dictionary of Gardening. Macmillan.
  • Yasin J. Nasir: Flora of West Pakistan 94: Dipsacaceae. Stewart Herbarium, Rawalpindi 1975, S. 11, OCLC 311348861 (online).
  • I. K. Ferguson: Cephalaria. In: T. G. Tutin, V. H. Heywood, N. A. Burges, D. M. Moore, D. H. Valentine, S. M. Walters, D. A. Webb (Hrsg.)։ Flora Europaea. Volume 4: Plantaginaceae to Compositae (and Rubiaceae), Cambridge University Press, Cambridge 1976, ISBN 0-521-08717-1, S. 57–58 (eingeschränkte Vorschau in der Google-Buchsuche)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cephalaria», The Plant List (version 1.1), Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19–ին-ին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիվան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիվան» հոդվածին։