Ղազար Սեբաստացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ղազար Սեբաստացի (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), 17-րդ դարի 2-րդ կեսի հայ տաղասաց։ Հայտնի է «Ծով աչք, ամ քանի նայիս խոլորով» «Տաղ սիրոյ և ուրախութեան» սիրային երգով, որը դասվում է հայ միջնադարյան քնարերգության ընտիր էջերի շարքը։ Ղազար Սեբաստացին երգում է կնոջ գեղեցկությունը, կյանքի վայելքը։ Ձեռագրերը վկայում են, որ այդ տաղը միջնադարում տարածված է եղել և հաճախ հարստացվել է նոր տներով։ Գրել է նաև ուրիշ գործեր, որոնք, սակայն, մեզ չեն հասել։ Վերջերս հայտնաբերվել է Ղազար Սեբաստացուն վերագրվող մի այլ բանաստեղծություն՝ «Նորին Ղազարու վասն սիրո ասացեալ»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոստանյանց Կ., Նոր ժողովածու, պրակ 2, Թ., 1892, էջ 23-27, պր. 3, Թ., 1896, էջ 53-56:


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 19 CC-BY-SA-icon-80x15.png