Ղազար Թոխաթեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ղազար Թոխաթեցի (մոտ 1550-ական թվականներ, Թոխաթ (Եվդոկիա)-1610, Կամենից), հայ տաղասաց, գրիչ։ 1602 թվականին Թոխաթի կոտորածից ազատվել և հաստատվեւ է Եազլովցա քաղաքում, ապա՝ Կամենիցում։ Այստեղ մտերմացել է լեհահայ գաղութի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Կարապետ վարդապետի հետ, որին և նվիրել է «Գովասանք Կարապ ետ արքեպիսկոպոսիի Թոխաթցի Ղազար եպիսկոպոսէ ասացեալ» ներբողը։ Ղազար Թոխաթեցու մյուս 3 գործերը կապվում են ծննդավայրի հետ։ Դրանցից մեկում՝ «Գովասանքի վերայ Թոխաթ քաղաքին» երկում, Թոխաթը համարվել է «փոքր Ստամբոլ»։ Մնացած 2-ը ողբ են («Ողբ ի վերայ կոտորածին Թոխաթի» և «Ողբ ի ուլերայ սովոյն Թոխաթի»), որոնք պահպանված են եղել բանասեր Շավարշ Սահակյանի մոտ և ոչնչացվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Ղազար Թոխաթեցին ընդօրինակել է ձեռագրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 19 CC-BY-SA-icon-80x15.png