Աշոտ Ղազարյան (զինվորական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աշոտ Ղազարյան (այլ կիրառումներ)
Աշոտ Վաղարշակի Ղազարյան
հուլիսի 11, 1921(1921-07-11) կամ նոյեմբերի 7, 1921(1921-11-07) - հոկտեմբերի 18, 1995(1995-10-18) կամ հոկտեմբերի 15, 1995(1995-10-15)
Ծննդավայրգյուղ Չիֆթքիլիսա, Վրաստանի Ծալկայի շրջան
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակտանկային զորքեր
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
խորհրդա-ֆիննական պատերազմ, Հայրենական պատերազմ
ՊարգևներՀՀ Պետական մրցանակներ

Աշոտ Վաղարշակի Ղազարյան (1921, նոյեմբերի 7, գյուղ Չիֆթքիլիսա, Վրաստանի Ծալկայի շրջան - 1995, հոկտեմբերի 15, Երևան), հայ արձակագիր, զինվորական գործիչ, Խորհրդային Միության հերոս (1945), գեներալ-մայոր (1970)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից: ԽՄԿԿ անդամ 1943 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Ղազարյանը ծնվել է 1921 թվականին, Վրաստանի Ծալկայի շրջանի Չիֆթքիլիսա գյուղում: Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո 1939 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1945 թվականի հունվարի 18-22-ը Աշոտ Ղազարյանի ղեկավարած տանկային գումարտակը Արևելյան Պրուսիայում 150 կիլոմետր խորանում է թշնամու թիկունքում և անօրինակ սխրագործությամբ կազմալուծում ֆաշիստական զորքերի կոմունիկացիաները: Մարտական այդ առաջադրանքը փայլուն կատարելու համար Աշոտ Ղազարյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում: Պատերազմի ավարտից հետո նա շարունակում է իր զինվորական գործունեությունը: 1949 թվականին ավարտել է Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիան։1939-1940 թթ. մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին, Հայրենական պատերազմի (1941-1945) ժամանակ՝ խորհրդային զորքերի պաշտպանական (Մերձբալթիկա, Լենինգրադ), հարձակողական (Սմոլենսկի մարզ, Բելառուսիա) մարտերին: 1969-1986 թթ. ՀԽՍՀ զինվորական կոմիսար էր։ 1970 թվականին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում: 1987-1995 թթ.՝ ՀՀ աշխատանքի և զինված ուժերի վետերանների խորհրդի նախագահ։ ՀԽՍՀ 9-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ էր:

Գրել է պատերազմական տարիների հուշեր՝ «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր» (հ. 1-3, 1979-1985)։

Ռուսերեն լույս են տեսել Ղազարյանի «Քառորդ դար տանկերի վրա» (Երևան, 1970, 1972), «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր» (Երևան, 1975, 1977, 1979) գրքերը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակներով (1985)[1]։

  • Վ. Ի. Լենինի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան (2)
  • Խորհրդային Միության հերոս
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան
  • «Մարտական ծառայությունների» մեդալ
  • «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան
  • «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ
  • Մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. - М.: Воениздат, 1987. - Т. 1 /Абаев - Любичев/. - 911 с. - 100 000 экз. - ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
  • Амирханян М. Д. Армяне - Герои Советского Союза. - Ер., 2005. - 202 с. - ISBN 99930-4-342-7.
  • Дриго С. В. За подвигом - подвиг. - Калининград, 1984.
  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. - СПб., 2005. - 312 с.: ил. - ISBN 5-9676-0034-5.
  • Цкитишвили К. В. Чинчилакашвили Т. Г. Герои Советского Союза из Грузии. - Тб., 1981.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hero of the Soviet Union medal.png Աշոտ Ղազարյան (զինվորական գործիչ) «Երկրի հերոսներ» կայքում