Գազայի հատված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ղազայի հատվածից)
Jump to navigation Jump to search
Gaza Strip map.png

Գազայի հատվածը (արաբերեն՝ قطاع غزّة, եբրայերեն՝ רצועת עזה), կամ պարզապես Գազա, ինքնակառավարվող պաղեստինյան[1][2][3][4][5][6][7] տարածք Միջերկրական ծովի արևելյան ափին։ Սահմանակցում է Եգիպտոսին (հարավ-արևմուտքում՝ 11 կմ) և Իսրայելին (արևելքում և հյուսիսում՝ 51 կմ)։ Գազային և Հորդանան գետի արևմտյան ափին հավակնում է միակ դե յուրե ինքնիշխան Պաղեստինի պետությունը։

Գազա տարածաշրջանը և Հորդանան գետի արևմտյան ափը իրարից անջատված են Իսրայելի տարածքով։ Երկուսն էլ գտնվում են Պաղեստինյան ազգային վարչության տիրապետության ներքո[8] բայց 2007 թվականի հունիսի Գազայի ռազմական բախումներից հետո այն ղեկավարում է պաղեստինյան ռազմականացված իսլամական կազմակերպություն Համասը[9], որն իշանության եկավ 2006 թվականի ընտրություններից հետո։ Դրանից հետո այն Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից տնտեսական և քաղաքական բոյկոտի ենթարկվեց[10]։

Տարածքն ունի 41 կմ երկարություն և 6-12 կմ լայնություն, ընդհանուր 365 կմ քառակուսի[11][12]։ 1,85 միլիոն բնակչությամբ[13] Գազան խտությամբ երրորդն է աշխարհի քաղաքական միավորների մեջ[14][15]։ Իսրայելի անվտանգության գոտին Գազայի հատվածում սահմանափակում է Գազայի պաղեստինցիների ցամաքային տեղաշարժը[16] Գազայի տարեկան բնակչության աճը կազմում է 2.91% (2014 հաշվարկով), և ունի 13-րդ ամենաբարձր ցուցանիծն աշխարհում[12][17]։ Սպասվում էր, որ բնակչությունը կդառնա 2.1 միլիոն 2020 թվականին։ 2012 թվականին ՄԱԿ-ը զգուշացրեց, որ Գազայի հատվածը կարող է դառնալ ապրելու համար ոչ անվտանգ 2020 թվականին[18], և 2020 թվականի դրությամբ Գազան ունի ջրի, դեղորայքի և էներգիայի պակաս, ինչը ավելի է խորացնում կորոնավիրուսի ճգնաժամը։ Ըստ ԱԼ Ջազիրայի, Իսրայելը շրջափակման մեջ պահելով Գազան խախտում է մարդու իրավունքների 19 կետ։ Չնայած Իսրայելի և Եգիպտոսի հետ սահմաններ ունենալուն բնակչությունը չի կարող ազատորեն լքել կամ ժամանել Գազայի հատված, և չի թույլատրվում ներմուծել կամ արտահանել ապրանքներ։ Սուննի իսլամիստները կազմում են Գազայի հատվածի ճնշող մեծամասնությունը։

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «WORKING IN THE GAZA STRIP»։ UNRWA։ Վերցված է փետրվարի 8, 2016։ «The Gaza Strip is a coastal strip of land along the Mediterranean Sea, bordering Egypt at the south-west and Israel to the north and east.» 
  2. James Kraska, 'Rule Selection in the Case of Israel's Blockade of Gaza:Law of Naval Warfare or Law of Sea?,' in M.N. Schmitt, Louise Arimatsu, Tim McCormack (eds.,) Yearbook of International Humanitarian Law, Springer Science & Business Media, 2011 pp.367–395, p.387:'There are no Israeli troops in Gaza, which everybody regards as a self-governing enclave cut from the Middle East.'
  3. «Life in the Gaza Strip»։ BBC News։ հուլիսի 14, 2014։ Վերցված է փետրվարի 8, 2016 
  4. «Gaza: The Basics»։ Slate։ հունվարի 25, 2008։ Վերցված է փետրվարի 8, 2016 
  5. «What's The Difference Between The West Bank and The Gaza Strip?»։ International Business Times։ հունիսի 18, 2014։ Վերցված է փետրվարի 8, 2016 
  6. «Environmental Assessment of the Gaza Strip»։ United Nations Environment Programme։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-28-ին։ Վերցված է փետրվարի 8, 2016 
  7. «Everything You Need to Know About the Israel-Gaza Conflict»։ ABC News։ հուլիսի 31, 2014։ Վերցված է փետրվարի 8, 2016 
  8. Joshua Castellino, Kathleen A. Cavanaugh, Minority Rights in the Middle East, Oxford University Press 2013 p.150:'Palestinians under occupation in the West Bank and Gaza constitute a majority (demographically) with representation by the Palestinian National Authority (PNA), a self-governing body run by Fatah in the West Bank, and by Hamas in the Gaza Strip'.
  9. Tristan Dunning, Hamas, Jihad and Popular Legitimacy: Reinterpreting Resistance in Palestine, Routledge, 2016 p.212:'Since taking sole control of Gaza in June 2007, Hamas has proven itself to be a remarkably resilient and resourceful government entity. The movement has clearly entrenched itself as the hegemonic power in the coastal enclave to such an extent that the International Crisis Group contends that the power struggle in Gaza is no longer between Hamas and Fatah. Rather the main source of confrontation is between Hamas and other more hardline Islamists and salafists. . . Hamas has been far more successful in an administrative sense than the Palestinian Authority in the West Bank, despite having access to only a fraction of the resources.'
  10. Sara Roy, Hamas and Civil Society in Gaza: Engaging the Islamist Social Sector, Princeton University Press, 2013 p.41:'Hamas's democratic victory, however, was short-lived . .followed as it was in June 2006 by an Israeli and US-led international political and economic boycott of the new Palestinian government. The boycott amounted to a form of collective punishment against the entire Palestinian population and, to my knowledge, was the first time in the history of the conflict that the international community imposed sanctions on the occupied rather than the occupier.'
  11. Arnon Arie (Autumn 2007)։ «Israeli Policy towards the Occupied Palestinian Territories: The Economic Dimension, 1967–2007»։ Middle East Journal 61 (4): 575։ doi:10.3751/61.4.11։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-30-ին 
  12. 12,0 12,1 Gaza Strip Entry at the CIA World Factbook
  13. «Table 3: Projected Population in the State of Palestine by Governorate, End Year 2015]. PCBS, Palestinians at the End of 2015, p. 36.» 
  14. Thomas E. Copeland, Drawing a Line in the Sea: The Gaza Flotilla Incident and the Israeli-Palestinian Conflict, Lexington Books, 2011 p.25
  15. Doug Suisman, Steven Simon, Glenn Robinson, C. Ross Anthony, Michael Schoenbaum (eds.) The Arc: A Formal Structure for a Palestinian State, Rand Corporation, 2007 p.79
  16. Hilmi S.Salem, 'Social, Environmental and Security Impacts of Climate Change on the Eastern Mediterranean,' in Hans Günter Brauch, Úrsula Oswald Spring, Czeslaw Mesjasz, John Grin, Patricia Kameri-Mbote, Béchir Chourou, Pál Dunay, Joern Birkmann (eds.), Coping with Global Environmental Change, Disasters and Security: Threats, Challenges, Vulnerabilities and Risks, Springer Science & Business Media, 2011 pp.421–445 p.431.
  17. The Palestinians: In Search of a Just Peace – Page 52, Cheryl Rubenberg – 2003
  18. Gaza in 2020 A liveable place? (Report). UNSCO. August 2012. https://unsco.unmissions.org/sites/default/files/gaza_in_2020_a_liveable_place_english.pdf.