Ղազախա-պակիստանական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղազախա-պակիստանական հարաբերություններ
Ղազախստան և Պակիստան

Ղազախստան

Պակիստան

Ղազախա-պակիստանական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Ղազախստանի և Պակիստանի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի դեկտեմբերի 20-ին Պակիստանը ճանաչեց Ղազախստանի անկախությունը։ 1992 թվականի փետրվարի 24-ին պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի Պակիստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։ 1994 թվականի նոյեմբերի 27-ին Իսլամաբադում բացվել Է Ղազախստանի դեսպանատունը[1]։ 1995 թվականին Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտոն իրականացրել է պատմության մեջ առաջին պետական այցը Ղազախստան[2][3]։

2009 թվականին Պակիստանի և Ղազախստանի կառավարությունները աշխատանքային խումբ են ստեղծել երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացման հնարավորությունն ուսումնասիրելու համար[4]։ 2015 թվականի օգոստոսի 26-ին Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը պաշտոնական այց է կատարել Աստանա, որտեղ հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ[5][6][7]։

Առևտրային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2015 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 29,9 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Աստանայում Պակիստանի դեսպանատան տվյալներով՝ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 34,37 միլիոն ԱՄՆ դոլար[2]։ 2016 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը նվազել է և կազմել 20,9 միլիոն ԱՄՆ դոլար։ Առևտրական հաշվեկշիռը Ղազախստանի օգտին չէ. Պակիստանից ապրանքների ներկրումն իրականացվել է 18,7 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, իսկ Ղազախստանն այդ երկիր է ուղարկել 2,2 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք[1]։ Պակիստանը Ղազախստան Է արտահանում՝ մանդարիններ, կարտոֆիլ, դեղորայք, տեքստիլ, հացահատիկային մշակաբույսեր, հրուշակեղեն և կաշվե արտադրանք[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kazakhstan - Pakistan
  2. 2,0 2,1 2,2 «Embassy of the Islamic Republic of Pakistan, Astana, Kazakhstan». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  3. Прошла неделя – Власть – Коммерсантъ
  4. Pakistan and Kazakhstan Look to Increase Cooperation | The Diplomat
  5. Pakistan, Kazakhstan agree to enhance cooperation in trade and energy | The Express Tribune
  6. Pakistan, Kazakhstan vow to enhance trade, economic ties - Pakistan - DAWN.COM
  7. Kazakhstan, Pakistan Sign Investment, Defence and Diplomatic Training Agreements during Sharif’s Visit