Ղազախական արխարամերինոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ղազախական արխարամերինոս, մսաբրդատու նրբագեղմ ոչխարների ցեղ։ Ստացվել է Ղազախստանում` միջտեսակային հիբրիդացման եղանակով (նորկովկասյան մերինոսների մաքիները սերմնավորել են որսի ժամանակ սպանված լեռնային արխարի ամորձիներից վերցված սերմնահեղուկով)։ Հետագայում առաջին սերնդի խառնացեղ խոյերը տրամախաչել են պրեկոս և ռամբուլյե ցեղերի մաքիների հետ, իսկ երրորդ սերնդի խառնացեղերը բուծել են «ինքն իր մեջ»։

Ցեղը հաստատվել է 1950-ին։ Աշխատանքները ղեկավարել է Ն. Ա. Բոսոարինը։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչխարները խոշոր են, ունեն ամուր կոնստիտուցիա ն ոսկրակազմ, համամասն մարմնակազմ։ Լավ հարմարված են լեռնային արոտների պայմաններին։ Խոյերի կենդանի զանգվածը՝ 90 - 115, մաքիներինը 55 - 65 կգ է։ Բրդատվությունը՝ համապատասխանաբար 7 - 8 և 3, 2 - 3, 5 կգ։ Բրդի մաքուր ելքը՝ 50 - 55%, երկարությունը՝ 7 - 10 սմ, հաստությունը՝ հիմնականում 64 որակի։ 100 մաքու պտղատվությունը 110 - 120 գառ է։ Վաղահաս է, 4 ամսական գառների կենդանի զանգվածը հասնում է մինչև 30 - 32, 1, 5 տարեկաններինը՝ 50 կգ։

Ցեղն օգտագործվում է կոպտաբուրդ ոչխարները բարելավելու համար։ Տարածված է Ալմաթայի, Պավլոդարի, Արևելյան Ղազախստանի մարզերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png