Ձևավորման արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ձևավորման արվեստ, հարդարման արվեստ, դեկորատիվ արվեստի բնագավառ, փողոցների, հրապարակների, արտադրական տեղամասերի, ինչպես և ցուցափեղկերի, ժողովրդական տոնահանդեսների, շքերթների և այլն տոնական (այսինքն՝ ժամանակավոր) ձևավորումը։ Օգտվելով ճարտարապետության, գեղանկարչության գրաֆիկայի, թատրոնի, կինոարվեստի և լուսատեխնիկայի արտահայտչամիջոցներից՝ Ձևավորման արվեստ արվեստների համադրման առավել մասսայական նմուշներ ստեղծելու հնարավորություն է ընձեռում։

Բնույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար ունի ծրագրային դիդակտիկագիտացիոն բնույթ։ Ձևավորման արվեստ մոտ է բեմանկարչությանը։ Եթե թատրոնում դեկորներն ու այլ բաղադրիչներ ընկալվում են դրսից (դիտադահլիճից), ապա Ձևավորման արվեստի դեպքում հանդիսատեսը գտնվում է բազմապլան տարածության (օրինակ, ցուցահանդեսի) ներսում կամ ինքն է դառնում գեղարվեստորեն լուծված արարողության (շքերթ) մասնակիցը։ Եթե մոնումենտալ արվեստը դարաշրջանի ոգին արտացոլում է առավել ընդհանրացված, ոչ անցողիկ կերպարներով և ստեղծվում «հավերժական» նյութերից (քար, մետաղ են), ապա Ձևավորման արվեստը արագ, հաճախ սուր հրապարակախոսական արձագանք է առօրյա կյանքի երևույթների նկատմամբ, ուր կերպարների պլակատային լակոնիզմը զուգորդված Է կիրառվող նյութերի թեթևությանը, կառուցվածքների շարժունությանը, տարածական և գունային լուծումների սրությանը։

Ձևավորման արվեստը հայտնի է եղել հնուց, կրոնական ծիսակատարություններ, արևին, գարնանը նվիրված տոնահանդեսներ, շքերթներ՝ Հին Հունաստանում, հաղթահանդեսներ՝ Հին Հռոմում ևն։ Միջին դարերում կառնավալներն ու կրոնական արարողությունները հաճախ վերածվել են ժողովրդական գեղարվեստական մշակույթի վառ արտահայտության։ Ձևավորողի (գեղանկարիչ կամ ճարտարապետ) դերը մեծացել է Վերածննդի շրջանում։ 15-18 դարերի զարգանալով պատմական ոճերի (Վերածնունդ, մաներիզմ, բարոկկո) շրջանակներում Ձևավորման արվեստը եղել է պալատական հանդեսների և հաղթահանդեսների կարևոր բաղադրամաս (Ռուսաստանում՝ Պետրոս 1-ի շրջանում)։ Ֆրանսիական մեծ հեղափոխության (ժ. Լ. Դավիդ և ուրիշներ) և Փարիզի կոմունայի տոնահանդեսներում ձևավորման արվեստ ծառայել է որպես ժողովրդական մասսաներին ուղղված քաղաքական ագիտացիայի միջոց։ 20 դարի Ձևավորման արվեստում մեծացել Է տեխնիկայի դերը, դիտողի վրա ազդելու նպատակով օգտագործվում են կինոն, լուսանկարչությունը և ֆոտոմոնտաժը, լուսաշարժ կառուցվածքները։ Հատուկ ուշադրություն է դարձվում թանգարանային և ցուցահանդեսային Էքսպոզիցիայի կատարելագործմանը։

Նատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտալիստական երկրներում ձևավորման արվեստը հիմնականում ռեկլամային և շահադիտական նպատակներ Է հետապնդում։ Սովետական Ձևավորման արվեստը սկզբնավորվել Է Հոկտեմբերյան հեղափոխության առաջին օրերին, նոր ձևամիջոցների որոնումներով ցուցադրվել են մասսաների հերոսական պաթոսը արտահայտող ստեղծագործություններ։ Այդ շրջանի Ձևավորման արվեստը որը գաղափարապես կապված էր մոնումենտալ պրոպագանդայի լենինյան պլանին, բնորոշ են դեկորատիվծավալային հորինվածքները (Ն. Ի. Ալտման), հրապարակների, մայրուղիների, առանձին շենքերի (Վեսնին եղբայրներ, Մ. Վ. Դոբուժինսկի) ճարտարապետական-տարածական լուծումները, ինչպես և թեմատիկ գեղանկարչական պաննոները (Մ. Վ. Դերասիմով, Բ. Մ. Կուստոդիև, Կ. Մ. Պետրով-Վոդկին)։

ԽՍՀՄ տնտեսության հզորության և միջազգային հեղինակության աճի հետևանքով հատուկ նշանակություն է ձեռք բերել սոցիալիստական կարգերի հաջողությունները պրոպագանդող ցուցահանդեսների ձևավորումը (Լ. Մ. Լիսիցկի, Ռ. Ռ. Կլիկս)։ Նկարիչները (Մ. Ֆ. Լադուր, Վ. Ա. Մտենբերգ) իրենց գործուն մասնակցությունն են բերում շքերթների և ցույցերի ձևավորմանը։ Ձևավորման արվեստը մեծ տարածում է ունեցել Հին Հայաստանում։ Ինչպես հեթանոսության շրջանում, այնպես էլ քրիստոնեություն ընդունելուց հետո ամանորյա, կրոնական և պաշտամունքային ծեսերը, տոնահանդեսները, հաղթահանդեսները ըստ միջավայրի ու բովանդակության ունեցել են համապատասխան գեղարվեստական ձևավորումներ։

Արտահայտամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ, միջին և ուշ միջնադարում եկեղեցական և աշխարհիկ կառույցները ձևավորվել են զուսպ ու ճաշակով՝ օգտագործելով գեղանկարչական, քանդակագործական, կիրառական արվեստների արտահայտչամիջոցները։ Հատկապես ճոխ ձևավորում են ունեցել եկեղեցական արարողությունները, ավանդույթ, որը պահպանվում է մեր օրերում։ 19 դարի վերջին 20 դարի սկզբին Հայաստանում և հայաշատ կենտրոններում (Թիֆլիս, Բաքու, Կ. Պոլիս) տարածված են եղել ինչպես ազգային, այնպես Էլ եվրոպական ժամանակակից ձևավորման սկզբունքները։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո մեծ վերելք է ապրել Ձևավորման արվեստը։

Սոցիալական մեծ վերափոխումներն ու ժողովրդական մասսաների հայրենասիրական պաթոսը զուսպ և կառուցիկ ձևերով մարմնավորվել է քաղաքի տոնահանդեսների, մայիսմեկյան ցույցերի ձևավորումներում (տես նաև Հայկավռոսաա)։ 1960-1970-ական թվականներին գիտության, արդյունաբերության, գյուղատնտեսության նվաճումները խթան են հանդիսացել գեղարվեստական նոր ձևերի որոնմանը, հասարակական շենքերի, ռեստորանների, սրճարանների ինտերիերների ձևավորման առաջավոր սկզբունքների իրականացմանը։

Խորհրդային Միությունում և արտասահմանում կազմակերպվող տոնավաճառների և արտադրական ցուցահանդեսների հայկական տաղավարները ձևավորում են հայ արվեստագետները (Հ. Սիրավյան, Վ. Պետրոսյան և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 700 CC-BY-SA-icon-80x15.png