Ձևայնացված լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ձևայնացված լեզու, նշանների համակարգ, որտեղ միանշանակ կերպով տրված են այդ նշաններից ՝«արտահայտություններ» կազմելու (ձևայնացված լեզվի ձևաբանության) և նրանց իմաստ վերագրելու (ձևայնացված լեզվի իմաստաբանության) կանոնները։

Ի տարբերություն «բնական» լեզվի, ձևայնացված լեզվում «արտահայտությունների» կազմումը, նրանց ձևափոխությունն ու իմաստավորումը զերծ են ինտուիտիվ ակնհայտությունից, միանշանակ են և ճշգրիտ։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագելով որպես գիտությունների ձևայնացման բազա, ձևայնացված լեզուն կատարելության է հասել մաթեմատիկական տրամաբանության մեջ։ Արդի գիտության տարբեր բնագավառներ հենվում են այնպիսի լեզուների վրա, որոնք ամենաընդհանուր ձևով լինելով ձևայնացված լեզվի նմանակը, միաժամանակ օժտված են նրա ճշգրտության տարբեր աստիճաններով։

Այս իմաստով հաճախ օգտագործվում են «մաթեմատիկայի ձևայնացված լեզու», «քիմիայի ձևայնացված լեզու ևն։ Սակայն այս առումով ձևայնացված լեզվի տարբերությունը «բովանդակայինից» խիստ հարաբերական է, հաճախ պայմանավորված միևնույն «լեզվական նյութը» տարբեր ձևերով արտահայտելու փաստով [օրինակ, «երկու թվերի գումարի քառակուսի» և (a+b)2 արտահայտությունները մաթեմատիկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 699 CC-BY-SA-icon-80x15.png