Ձվի նախշազարդում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինական Զատիկի ձվեր
Զատկի հսկայական ձվեր Զագրեբի տաճարի դիմաց (Խորվաթիա)

Ձվի նախշազարդում, ձվերը նախշելու/զարդարելու արվեստ կամ արհեստ։ Բավականին տարածված արվեստի/արհեստի ձև է, որը պայմանավորված է ձվի գրավիչ, հարթ օվալաձևությամբ։ Ցանկացած թռչունի ձու կարելի է նախշազարդել, և որքան ավելի մեծ և ամուր է ձվի կճեպը, այնքան ավելի հեշտ է նախշել ձուն։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սագի, բադի և հավերի ձվերը սովորաբար «փչում են»․ յուրաքանչյուր ծայրում անցք է բացվում և պարունակությունը փչելով թափում են, այնուհետև սկսում ձվերի վրա փորագրել, ներկել և այլ կերպ զարդարել (օգտագործելով մի շարք տարբեր տեխնիկաներ)։ Ձվի նախշազարդումը մասնավորապես տարածված է Արևելյան Եվրոպայի երկրներում։

Որոշ ձվեր, ինչպես էմու ջայլամի ձվերը, այնքան մեծ և ամուր են, որ նրանց կճեպի վրա կարելի է փորագրել առանց այն վնասելու։ Էմուի ձվերը սովորաբար ներկում են մուգ կանաչի տարբեր երանգներով։ Փորագրված նախշերով ամենահին ձվերը թվագրվում են 60 000 տարի առաջ և հայտնաբերվել են Հարավաֆրիկյան Հանրապետության Դիպկլոֆի քարանձավում[1]։

Արևելաեվրոպական մշակույթները, մասնավորապես՝ սլավոնները, նույնպես ձվեր նախշազարդելու ավանդույթ ունեն։ Հավի, բադի և սագի ձվերը զարդարվում են տարբեր բատիկ գույներով, դեկորատիվ ասեղնագործությամբ, մոմաներկերով և փորագրություններով։ Հայտնի ռուս պալատական նկարիչ և ոսկերիչ Կառլ Ֆաբերժեն թանկարժեք մետաղներից ու քարերից պատրաստել է նրբագեղորեն զարդարված ձվեր Ռոմանովների համար։ Ֆաբերժեի ձվերը նման էին սովորական զարդարված ձվերի, բայց դրանք պատրաստված էին ոսկուց և թանկարժեք քարերից։

Երկաթե դարի կարթագենյան նախշազարդած ձու

Պարսկական մշակույթը ևս ունի ձվի նախշազարդարման ավանդույթ, որը տեղի է ունենում գարնանային գիշերահավասարի ժամանակ, որը խորհրդանշում է Նոռուզ անվանվող պարսկական Նոր տարին։ Ընտանիքի անդամները միասին զարդարում են ձվերը և դնում ափսեի մեջ։ Ասում են, որ այս մշակութային ավանդույթից է սկիզբ առել քրիստոնեական սովորույթը։

Եգիպտոսում սովորություն ունեն զարդարել եփած ձվերը Շամ էլ-Նեսիմի՝ գարնանացանի ազգային տոնի ժամանակը, որը տոնում են եգիպտացիները, անկախ կրոնից, ամեն տարի Արևելյան քրիստոնեական Զատիկից հետո։

Չնայած նրան, որ որոշ ուղղափառ քրիստոնեական հասարակություններ երբեմն Զատիկին առատորեն ձու են զարդարում, ինչպես ցույց է տրված ուկրաինացիների դեպքում, ավելի տարածված է սոխի կեղևով ձվերը կարմիր ներկելը։

Շատ ժամանակակից նկարիչներ իրենց «գեղարվեստական ձվերը» զարդարում են փորագրության միջոցով, իսկ մյուսները ներկում կամ պատում են դրանք տարբեր նյութերով՝ թղթից և գործվածքներից մինչև պոլիմերային կավ և հաճախ դրանք ներկում վառ, գարնանային գույներով։ Ձուն որպես կտավ օգտագործելն այնքան տարածված է դարձել, որ հատուկ տերմիններ են առաջացել այս արվեստի տեսակի հետ կապված[2]։ Ձու ներկողներն ունեն նաև իրենց միությունը՝ «International Egg Art Guild»-ը, որը նպաստում է ձվի վրա նկարելու արհեստին։

ԱՄՆ-ի շատ նահանգներում կազմակերպվում են ցուցադրություններ, որտեղ նկարիչները ցույց են տալիս իրենց պատրաստած ձվերը։ Ամեն տարի Սպիտակ տունը յուրաքանչյուր նահանգից ընտրում է մեկ զարդարված ձու Զատիկին ցուցադրելու համար։

Ձվի նախշազարդման մեկ այլ տեսակ է ձվի պայտապատումը, որի համար պահանջվում են սագի ձվեր և երկաթից կամ կապարից պատրաստված մանրիկ պայտեր։ Ձվի պայտապատման ներկայիս համաշխարհային ռեկորդը 1119 պայտ է ջայլամի մեկ ձվի վրա[3]։

Ավստրալիայում էմու ջայլամի ձվերը փորագրվում են, և այդ արվեստը հայտնի է որպես kalti paarti փորագրություն[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կասկարոն՝ կոնֆետտիով լցված ձվեր Մեքսիկայից
  • Kalti paarti՝ էմու ջայլամի ձվեը նախշազարդելու եղանակ Ավստրալիայում
  • Ձվի նախշազարդում Սլավոնական մշակույթում
    • Լեհական պիսանկա
    • Պիսանիցա
    • Ուկրաինական պիսանկա
    • Չեխական Կրասլիս
  • Զատկի ձու
  • Վասիի ձու, ճապոնական վասի թղթով զարդարված ձու
  • Ավանդական խաղեր նախշազարդած ձվերով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Texier PJ, Porraz G, Parkington J, Rigaud JP, Poggenpoel C, Miller C, Tribolo C, Cartwright C, Coudenneau A, Klein R, Steele T, Verna C. (2010). "A Howiesons Poort tradition of engraving ostrich eggshell containers dated to 60,000 years ago at Diepkloof Rock Shelter, South Africa". Proceedings of the National Academy of Sciences USA. doi:10.1073/pnas.0913047107 PubMed
  2. «80 Creative and Fun Easter Egg Decorating and Craft Ideas». DIY & Crafts. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
  3. Home page of the world recorder, József Koszpek
  4. South, Barrina (2015 թ․ մարտի 11). «Kalti Paarti: Carved emu eggs». Australian Museum (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.