Ձվի գլորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձվի գլորում, ռուսական նախահեղափոխական Զատկի բացիկ
Քրիստիան Գեյսլեր, Ձվի գլորում, 1805 թվական

Ձվի գլորում, սլավոնական[1] և գերմանական Զատկի խաղը, որի ընթացքում փոքրիկ բլուրից կամ հատուկ ուղով գլորում են Զատկի ձվեր։

Քրիստոնյաների շրջանում ձվի գլորումը խորհրդանշում է Քրիստոսի հարությունից առաջ նրա գերեզմանից ցած գլորված քարը[2]։

Խաղի կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվի գլորումը մրցակցային խաղ է, որի նպատակը այլ խաղացողների ձվերն ստանալն է։ Դրանով այն Զատկի ձվերի հետ կապված այլ սովորույթների օրգանական մասն է, որոնք ենթադրում են գունավոր ձվերի տեղափոխում մեկից մյուսին։

Խաղի նախապատրաստման ընթացքում տեղադրվում է ուղին, որը պատրաստվում է ստվարաթղթից կամ փայտից, որի վերևում դրվում են ներկված ձվեր, ինչպես նաև խաղալիքներ և այլ գեղեցիկ իրեր։ Մրցանակները կարող են դասավորվել, օրինակ, ծածկոցի վրա։ Ուղին կարող է թեք լինել[3], իսկ դրա ձևը տարբեր է[4]։ Երբեմն խաղը անցկացնում են առանց հատուկ ուղու, իսկ ձվերը գլորում են հատակին[5], ավազի[6] կամ խոտի վրա։ Յուրաքանչյուր խաղացող գլորում է իր ձուն։ Եթե այն դիպչում է որևէ իրի, խաղացողը շահում է այն[7]։ Եթե ձուն չի դիպչում որևէ առարկայի, ապա այն մնում է և կարող է բաժին հասնել մեկ այլ խաղացողի որպես մրցանակ[8]։

Ձվի գլորում Ամերիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյգան ամուսինները մասնակցում են ձվերի գլորման խաղի Սպիտակ տան դիմաց

Ավանդույթ է դարձել Սպիտակ տան դիմաց (Սպիտակ տան Զատկի ձվի գլանափաթեթ) կազմակերպել ձվերի գլոման խաղ։ Այդ խաղը ռուսականից տարբերվում է նրանով, որ մրցող րեխաները ձուն գլորում են շերեփի օգնությամբ[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Агапкина, 2004, էջ 646
  2. «The Origins of Easter Celebrations» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
  3. «Иллюстрация». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
  4. «Иллюстрация». Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  5. «Иллюстрация». Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  6. «весна 2009 Псков Мужики на пасху катают яйца вместе с детьми иллюстрация 17». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  7. «Пасхальные открытки и сувениры в городском доме» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  8. Пасхальное катание яиц в Пскове
  9. «White House Egg Roll Transforms South Lawn» (անգլերեն) — Фото 4-5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пасха / Т. А. Агапкина // Славянские древности: Этнолингвистический словарь : в 5 т. / под общ. ред. Н. И. Толстого; Институт славяноведения РАН. — М. : Межд. отношения, 2004. — Т. 3: К (Круг) — П (Перепёлка). — С. 641–646. — ISBN 5-7133-1207-0.