Ձողային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ձողային համակարգ շինարարական մեխանիկայում, հանգույցներում իրար միացված ուղղագիծ կամ կորագիծ ձողերից կազմված կրող կոնստրուկցիա։ Ինժեներական կառույցներում, որպես կանոն, օգտագործվում են երկրաչափորեն անփոփոխելի Ձողային համակարգեր։ Ձողային համակարգի բնորոշ օրինակ են շրջանակը և ֆերման։ Ըստ երկրաչափական սխեմայի լինում են հարթ համակարգեր և աարածական համակարգեր, ըստ ձողերի միացումների տեսակի՝ կոշտ և հոդակապային, ինչպես նաև խառը հանգույցներով Ձողային համակարգեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 711 CC-BY-SA-icon-80x15.png