Ձնծաղիկ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձնծաղիկ
Ժանրմելոդրամա, սասպենս, էքշն սերիալ, թրիլլեր հեռուստասերիալ, romance television series? և historical period?
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
Գլխավոր
դերերում
Ջոնգ Հե Ին, Քիմ Ջի Սու, Հու Ին Նա, Jang Seung-jo?, Yoon Se-ah?, Kim Hye-yoon? և Ջոնգ Յու Ջին
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էդեկտեմբերի 18, 2021-ից հունվարի 30, 2022
ՀեռուստաալիքJTBC և Disney+
ԸնկերությունJTBC
ԴիստրիբյուտորSLL?
ՆախորդInspector Koo?
ՀաջորդForecasting Love and Weather?
Պաշտոնական կայքէջ

«Ձնծաղիկ » (կորեերեն՝ 설강화, հանջա՝ 雪降花, անգլ.՝ Snowdrop), հարավկորեական հեռուստասերիալ, որի դերերում են՝ Ջոն Հե Ինը, Քիմ Ջիսուն, Չան Սին Չոն, Յուն Սե Ահը, Քիմ Հե Յունը և Ջոնգ Յու Ջինը։ Պրեմիերան տեղի է ոնեցել JTBC հեռուստաալիքով՝ 2021 թվականին[1]։

Սինոփսիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում 1987 թվականին, «Ձնծաղիկը» պատմում է Իմ Սու Հոյի (Ջոն Հե Ին)՝ հեղինակավոր համալսարանի ուսանողի, որը մի օր արյունոտված հանկարծակի հայտնվում է կանանց հանրակացարանում, և Ըն Յուն Չոյի (Քիմ Ջիսու) ՝ կենսուրախ և սիրելի ուսանողուհու պատմությունը, որը թաքցնում է տղային և հոգ է տանում նրա մասին, նույնիսկ երբ գտնվում է սերտ հսկողության տակ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Հե Ին՝ Իմ Սու Հո, քոլեջի ուսանող, որը մեծացել է Գերմանիայում և գաղտնիք է թաքցնում։
  • Քիմ Ջիսու՝ Ըն Յուն Չո, քոլեջի ուսանողուհի, որը առաջին հայացքից սիրահարվում է Սուհոյին։
  • Չան Սին Չո՝ Լի Կան Մու, Ազգային հետախուզական գործակալության թիմի ղեկավար, որը միշտ հետևում է կանոններին։
  • Յուն Սե Ահ՝ Պի Սըն Հի, Hosoo Women's University համալսարանի հանրակացարանի դաստիարակչուհի։
  • Քիմ Հե Յուն՝ Քայ Բուն Օկ, հեռախոսային օպերատոր, որը, ֆինանսական խնդիրների պատճառով, չի կարողացել ընդունվել համալսարան։
  • Ջոնգ Յու Ջին՝ Չան Հա Նա, Ազգային հետախուզական գործակալության իմպուլսիվ, սակայն ջերմ գործակալ։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի վաղ աշխատանքային անվանումն էր «Leehwa Women's University Dormitory»[2]։ Սցենարի հեղինակն է Յու Հյոն Մին, իսկ ռեժիսորը՝ Չո Հյոն Տակը, որը «Ձնծաղիկը» դարձնում է նրանց երկրորդ համատեղ աշխատանքը «Երկնային ամրոց» (2018-2019) հեռուստասերիալից հետո[3]։ Հեռուստասերիալի հիմք է հանդիսացել Հյուսիսային Կորեայում քաղաքական բանտային ճամբարից փախչած մարդու հիշողությունները[4]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունիսի 18-ին «Joy News 24» լրատվամիջոցը հաղորդել է, որ Քիմ Հե Յունը, որը հայտնի է դարձել «Երկնային ամրոց» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո, բանակցություններ է վարում հեռուստասերիալում գլխավոր դեր կատարելու համար․ նրա գործակալությունը հաստատեց, որ նա վերանայել է առաջարկը[5]։ Օգոստոսի 18-ին «MyDaily»-ն հաղորդեց, որ Քիմ Ջիսուն ընտրվել է որպես հեռուստասերիալի գլխավոր դերասանուհիներից մեկը[6][7]։ Այս լուրը հաստատել է Ջիսուի գործակալությունը՝ YG Entertainment[8][9]։ Օգոստոսի 24-ին հաստատվել է, որ Քիմ Հե Յունը, Ջիսուի հետ միասին, գլխավոր դեր է կատարելու[10] և հաղորդվել է, որ Ջոն Հե Ինը առաջարկություն է ստացել, սակայն դեռ վերանայում է այն[11]։ Չան Սին Չոն դերասանական կազմին պաշտոնապես միացել է օգոստոսի 26-ին[12][13], նրան հետևել են Ջոնգ Յու Ջինը սեպտեմբերի 17-ին[14] և Յուն Սե Ահը սեպտեմբերի 18-ին[15]։ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին JTBC-ն հաստատել է հեռուստասերիալի դերասանական կազմը և հերոսների մասին մանրամասները[16]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի վերջին նկարահանումները ժամանակավորապես դադարեցվել են այն բանից հետո, երբ երկրորդ պլանի դերասաններից մեկի՝ COVID-19-ի թեստավորումը դրական է եղել[17][18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Moon Ji-yeon (October 5, 2020)։ «[공식] 정해인X지수→장승조·윤세아·김혜윤·정유진, '설강화' 캐스팅 확정»։ Sports Chosun (կորեերեն)։ Վերցված է October 5, 2020 
  2. «Kim Hye-yoon, BLACKPINK Jisoo and Jung Hae-in in "Snowdrop"»։ HanCinema։ August 24, 2020։ Վերցված է August 26, 2020 
  3. Hong Shin-ik (August 18, 2020)։ «Jisoo (Blackpink) confirms playing lead role in new drama of "SKY Castle" director-scriptwriter duo»։ JTBC Plus։ V Live։ Արխիվացված է օրիգինալից October 11, 2020-ին։ Վերցված է August 26, 2020 
  4. Kim Soo-yeon (August 24, 2020)։ «김혜윤에 블랙핑크 지수·정해인까지…'설강화' 어떤 작품이길래»։ Hankyung (կորեերեն)։ Վերցված է August 26, 2020 
  5. Lee Ho-yeon (June 18, 2020)։ «김혜윤 측 “‘설강화’ 검토 중”…‘SKY캐슬’ 제작진과 재회하나 [공식]»։ Hankook Ilbo (կորեերեն)։ Naver։ Վերցված է August 26, 2020 
  6. Park Yoon-jin (August 18, 2020)։ «[단독] 블랙핑크 지수, '설강화' 전격 캐스팅…주연 꿰찼다»։ MyDaily (կորեերեն)։ Naver։ Վերցված է August 26, 2020 
  7. Lee Jae-lim (August 18, 2020)։ «Blackpink’s Jisoo lands leading role in upcoming drama series»։ Korea JoongAng Daily։ Վերցված է August 26, 2020 
  8. «BLACKPINK Jisoo to Star in "Snowdrop"»։ HanCinema։ August 19, 2020։ Վերցված է August 26, 2020 
  9. Ko Dong-hwan (August 20, 2020)։ «Will BLACKPINK's Jisoo enter acting hall of fame?»։ The Korea Times։ Վերցված է August 26, 2020 
  10. Park Soo-in (August 24, 2020)։ «김혜윤 ‘설강화’ 주연 캐스팅 ‘SKY 캐슬’ 제작진과 재회(공식)»։ Newsen (կորեերեն)։ Naver։ Վերցված է August 26, 2020 
  11. Kwak Yeon-soo (August 24, 2020)։ «정해인 측 “‘설강화’ 캐스팅? 검토 중인 작품 중 하나” [공식]»։ Sports Donga (կորեերեն)։ Naver։ Վերցված է August 26, 2020 
  12. Moon Ji-yeon (August 26, 2020)։ «[단독] 장승조 '모범형사'대박→ '설강화' 주연 합류..'SKY캐슬' 제작진 만난다»։ Sports Chosun (կորեերեն)։ Naver։ Վերցված է August 26, 2020 
  13. Kwak Hyun-soo (August 26, 2020)։ «장승조 측 “‘설강화’ 주연 합류 맞아”…지수·김혜윤과 호흡 [공식]»։ Sports Donga (կորեերեն)։ Naver։ Վերցված է August 26, 2020 
  14. Hong Se-young (September 17, 2020)։ «[단독] 정유진 ‘설강화’ 출연, 블랙핑크 지수·김혜윤과 호흡»։ Sports Donga (կորեերեն)։ Naver։ Վերցված է September 17, 2020 
  15. Jang A-reum (September 18, 2020)։ «[단독] 윤세아, '설강화' 합류…'SKY캐슬' 작가·감독과 재회»։ News1 (կորեերեն)։ Naver։ Վերցված է September 18, 2020 
  16. Kim Young-jin (October 7, 2020)։ «Jung Hae-in, Jisoo and Yoon Se-ah Team Up for "Snowdrop"»։ HanCinema։ Վերցված է October 9, 2020 
  17. Hyung Hye-sun (November 24, 2020)։ «"Snowdrop" Seizes Production Due to Contact With COVID-19»։ HanCinema։ Վերցված է December 1, 2020 
  18. Kwak Yeon-soo (November 26, 2020)։ «Film events, TV productions halted by COVID-19 resurgence»։ The Korea Times։ Վերցված է December 1, 2020 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]