Ձնեմարդ (ֆիլմ)
| Երկիր | |
|---|---|
| Ժանր | դրամա, քրեական և սարսափ ֆիլմ |
| Հիմք | Ձնեմարդ |
| Թվական | հոկտեմբերի 13, 2017, հոկտեմբերի 19, 2017[1], հոկտեմբերի 12, 2017 և նոյեմբերի 17, 2017 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Tomas Alfredson?[2] |
| Պրոդյուսեր | Թիմ Բևան |
| Սցենարի հեղինակ | Ամինի Հուսեյն[3], Peter Straughan?[3] և Søren Sveistrup?[3] |
| Դերակատարներ | Մայքլ Ֆասբենդեր, Ռեբեկա Ֆերգյուսոն, Շառլոտ Գեինսբուր, Վել Քիլմեր, Ջ. Կ. Սիմոնս, Թոբի Ջոնս, Silvia Busuioc?, Խլոե Սեվինի[3], Genevieve O'Reilly?[3], Ջեյմս Դ'Արսի[3], Սոֆյա Հելին[3], Յակոբ Օֆտեբրո[3], Դևիդ Դեսիք[3], Alec Newman?[3], Jonas Karlsson?[3], Peter Dalle?[3] և Anne Reid?[3] |
| Օպերատոր | Դիոն Բիբի |
| Երաժշտություն | Ջոննի Գրինվուդ |
| Մոնտաժ | Քլեր Սիմփսոն |
| Պատմվածքի վայր | Նորվեգիա |
| Տևողություն | 119 րոպե |
| Պաշտոնական կայքէջ | |
«Ձնեմարդ» (անգլ.՝ The Snowman), բրիտանական քրեական թրիլեր, որի ռեժիսորն է Թոմաս Ալֆրեդսոնը: Ֆիլմը նկարահանվել է 2017 թվականին՝ ըստ նորվեգացի գրող Յու Նեսբյոյի համանուն վեպի:
ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 20-ին, իսկ ՌԴ-ում՝ նոյեմբերի 23-ին[4]:
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի քանի տարի շարունակ, հենց թափվում է առաջին ձյունը, անհետ կորչում են ամուսնացած կանայք: Հանելուկային փազլի բոլոր կտորները դասավորել կարող է միայն հայտնի դետեկտիվը: Վերջինս կորցնում է հանգիստը և քունը, քանի որ հաջորդ ձյունը թափվելու է շուտով:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայքլ Ֆասբենդեր - Հարի Հոլե
- Ռեբեկա Ֆերգյուսոն - Քաթրինա Բրատ
- Քլոե Սևինի - Սիլվիա/Էնն Օթերսեն
- Վել Քիլմեր - Գերթ Ռաֆտո
- Ջոնաթան Քիմբլ Սիմոնս - Արվե Ստյոպ
- Շառլոտ Գեինսբուր - Ռաքել
- Թոբի Ջոնս - Սվենսոն
- Ջեմի Քլեյթոն - Էդդա
- Ջեյմս Դ'Արսի - Ֆիլիպ Բեքեր
- Սոֆյա Հելին - տղայի մայր
- Յակոբ Օֆթեբրո - Մագնուս Սքարրե
- Ալեք Նյուման
- Էնն Ռեյդ
- Ռոնան Վայբերտ - Գուննար Հագեն
- Դավիդ Դենսիկ - Իդար Վետլեսեն
- Յոնաս Կառլսոն - Մաթիաս
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենց սկզբից որոշվել էր, որ ֆիլմի ռեժիսորն է լինելու Մարտին Սկորսեզեն[5], սակայն 2013 թվականին ֆիլմը չեղարկվեց[6]: 2014 թվականին ռեժիսոր նշանակվեց Թոմաս Ալֆրեդսոնը[7]: Մինչև վերջինիս նշանակումը որպես ռեժիսոր առաջարկել էին Մորթեն Թիլդումին և Բալտազար Կորմակուրին, սակայն, երկուսն էլ հրաժարվեցին[8]:
2015 թվականի սեպտեմբերին Մայքլ Ֆասբենդերը բանակցություններ սկսեց, որպեսզի միանա ֆիլմին ու խաղա գլխավոր հերոսի դերը[9]: Ռեբեկա Ֆերգյուսոնը և Շառլոտ Հեյնսբուրգը դերասանական խմբին միացան համապատասխանաբար հոկտեմբերին և դեկտեմբերին[10][11]:
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նկարահանումները սկսվեցին 2016 թվականի հունվարի 18-ին Օսլոյում[12]: Մեծ տեսարանների նկարահանումները, որին մասնակցել են երեք հարյուրից ավելի դերասան, նկարահանվել է Օսլոյի ռատուշայում՝ փետրվարի 5-ին[13]: Փետրվարի 9-ին նկարահանող խումբը տեղափոխվում է Ռյուքան, իսկ փետրվարի 23-ին՝ Բերգեն: Այստեղ նկարահանումները կայացել են Ուլրիքեն լեռան վրա և Բրյուգգենում: Հետագայում նկարահանումներ են տեղի ունեցել նաև Դրամենում և Ատլանտյան ճանապարհում: Նկարահանումները ավարտին են հասցվել 2016 թվականի ապրիլի 1-ին[14]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt1758810/
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 ČSFD — 2001.
- ↑ «The Snowman (2017)»։ Վերցված է 2017-07-19
- ↑ Scott Roxborough (21 November 2011)։ «Martin Scorsese to Direct 'The Snowman' for Working Title»։ The Hollywood Reporter։ Վերցված է 15 September 2015
- ↑ Hembree Kyle (16 April 2013)։ «Martin Scorsese Will Not Direct ‘The Snowman’»։ Screenrant։ Վերցված է 26 September 2017
- ↑ «‘Let the Right One In’ Director Boards Jo Nesbo’s ‘The Snowman’ (EXCLUSIVE)»։ Variety։ 28 April 2014։ Վերցված է 15 September 2015
- ↑ Han Angie։ «Tomas Alfredson Boards ‘The Snowman’, Replacing Martin Scorsese»։ Slashfilm։ Վերցված է 26 September 2017
- ↑ Ford Rebecca (8 September 2015)։ «Michael Fassbender in Talks to Star in Crime Drama 'The Snowman' (Exclusive)»։ hollywoodreporter.com։ Վերցված է 15 September 2015
- ↑ Jaafar Ali (14 October 2015)։ «Rebecca Ferguson In Talks To Star In ‘The Snowman’ Opposite Michael Fassbender; Eyeing Other Big Roles»։ deadline.com։ Վերցված է 18 October 2015
- ↑ Jaafar Ali (16 December 2015)։ «Charlotte Gainsbourg In Talks To Join 'The Snowman' Opposite Michael Fassbender & Rebecca Ferguson»։ Deadline (en-US)։ Վերցված է 16 December 2015
- ↑ «Filming starts for Nesbø’s ‘Snowman’»։ www.newsinenglish.no։ 18 January 2016։ Վերցված է 18 January 2016
- ↑ «Spiller inn gigantisk «Snømannen»-scene - men statistene får ingen informasjon på forhånd»։ Dagbladet։ 5 February 2016։ Վերցված է 20 July 2017
- ↑ «Snømannen ferdig innspilt»։ Radio Rjukan։ 2 April 2016։ Վերցված է 20 July 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.thesnowmanmovie.com/ Ձնեմարդ (ֆիլմ) պաշտոնական կայք
- «Ձնեմարդ (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
| ||||||