Ձնեմարդ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձնեմարդ
նորվ.՝ Snømannen
ՀեղինակՅու Նեսբյո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքրեական
Բնօրինակ լեզունորվեգերեն
Կերպար(ներ)Harry Hole?
Նկարագրում էՕսլո
ՇարքHarry Hole series?
ՆախորդThe Redeemer?
ՀաջորդThe Leopard?
Երկիր Նորվեգիա
ՀրատարակիչAschehoug?
Հրատարակման տարեթիվ2007
Կայքjonesbo.com

Ձնեմարդ (նորվ.՝ Snømannen), նորվեգացի հեղինակ Յու Նեսբյոյի վեպը։ Սա նրա յոթերորդ վեպն է Հարրի Հոլեի մասին գրքերի շարքում։

Սյուժեի նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ձյունն իսկապես ունի կախարդական ինչ որ բան։ Նա միացնում է սիրահարներին, խլացնում ձայները, երկարացնում ստվերները, թաքցնում հետքերը։ Անհետ կորած Բիրտա Բեկերին փնտրելուց՝ Հարրի Հոլեն գալիս է եզրակացության, որ տարիներ շարունակ Նորվեգիայում այն օրը, երբ գալիս է առաջին ձյունը, անհետանում են ամուսնացած կանայք։

Առաջին անգամ Հարրին իր հայրենի հողի վրա հանդիպում է սերիական մարդասպանի։ Հանցագործը, ում թերթերը տվել են Ձնեմարդ մականունը, կարծես թե ծաղրում է ավագ տեսուչին, հասցնելով նրան խելագարության վերջին սահմանին...

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը սկսվում է 1980 թվականից (վեպի հիմնական գործողությունների ժամանակից 24 տարի առաջ)։ Ամուսնացած կինը իր սիրեցյալի հետ սիրով է զբաղվում, մինչդեռ այդ ժամանակ նրա տղան սպասում էր ավտոմեքենայի ներսում. նրանք ընդհատում են, երբ մտածում են, որ պատուհանի այն կողմից նրանց ինչ որ մեկը նայում է, բայց դա ուղղակի բարձրահասակ ձնեմարդ էր։ Տեսարանի կարևորությունը պարզ է դառնում միայն գրքի վերջում։

Սյուժեի գլխավոր գործողությունը տեղի է ունենում 2004 թվականին, երբ նորվեգացի դետեկտիվ Հարրի Հոլեն հետաքննում է կանանց վերջին սպանությունները Օսլոյում։ Դեռ վաղ ժամանակներում ՀԴԲ-ում ուսումնական կուրսից ստացած փորձի շնորհիվ նա գտնում է երկու նշաններ սպանություններում. յուրաքանչյուր զոհ հանդիսանում է ամուսնացած մայր և յուրաքանչյուր սպանությունից հետո այդ վայրում գտնում են ձնեմարդ։

Ետ նայելով անցած չբացահայտված գործերին, Հոլեն հանգում է եզրակացության, որ նա հանդիպել է առաջին պաշտոնական սերիական մարդասպանին Նորվեգիայում, քանի որ նա բացահայտում է ավելի շատ կանանց, ովքեր անհայտացել էին, կամ ինչպես ենթադրում էին, առևանգվել են և սպանվել են նույն ճանապարհով։ Գրեթե բոլոր զոհերը անհայտացել են այն բանից հետո, երբ տեղացել է առաջին ձյունը և սպանության վայրում գտել են ձնեմարդ. այդ փաստը հին գործերում սովորաբար անտեսվել էր քննիչների կողմից։

Հետագա որոնումները ստիպում են Հարրիին և նրա թիմին՝ նաև նոր աշխատակից Կատրինա Բրատին, ով վերջերս էր տեղափոխվել Օսլո Բերգենի ոստիկանության բաժանմունքից, կասկածել, որ զոհերի հայրության հարցը կարող էր սպանության պատճառ լինել։ Նրանք բացահայտում են, որ բոլոր զոհերի երեխաների հայրերը այն մարդիկ չեն, ում նրանք հայր են համարում։ ԴՆԹ-ի արդյունքները հետաքննությունը տանում են մի քանի սխալ ճանապարհներով, ինչպես նաև մի քանի կասկածյալներ ազատվում են։

Կարճ ժամանակահատվածում Հարրի Հոլեն և Կատրինան միանում են. ինչպես անձամբ, այդպես էլ մասնագիտորեն։ Նախկինում նա խուսափում էր կին գործընկերների հետ հարաբերություններից, բայց այս անգամ նա հրապուրվում է։ Սակայն դա ավելին էր, քան ուղղակի արտաքին գրավչություն, քանի որ նա գտնում է Կատրինայի մեջ հարազատ հոգի. փայլուն դետեկտիվ, ով ընդունակ է նկատել նույնիսկ ամենափոքր մանրամասնությունը և հասկանալ նրանց միջև կապը։ Բացի այդ, նա նույնպես ունի այն կապվածությունը աշխատանքի հետ, որը Հարրին էլ ունի. կախվածություն, որը նախկինում դրդում է նրա ընկերուհուն՝ Ռակելին, խզել հարաբերությունները նրա հետ։ Ավելին, հետաքննության ժամանակ Հարրին շարունակում էր գաղտնի հանդիպել Ռակելի հետ, չնայած նրան, որ նա գտել էր նոր տղամարդ։

Սակայն արդյունքում կասկածն ընկնում է Կատրինա Բրատի վրա՝ ինչպես «Ձնեմարդ», այն բանից հետո, երբ նա փորձում է գլխավոր կասկածյալներից մեկին դեմ տալ։ Հարրին հետապնդում է նրան ամբողջ Նորվեգիայով և, վերջապես, հասնում է նրան նախկին սպանություններից մեկի վայրում։ Նրան ձերբակալում են և փոխանցում են հոգեբուժական բաժանմունքին։

Միևնույն ժամանակ Հոլեի վերակա ղեկավարները ենթադրում են, որ այն փաստը, որ նրանք թողել են սերիական մարդասպանին աշխատել սպանության գործի վրա, կործանարար կլինի նրանց համար, և գալիս են եզրակացության, որ նրանց պետք է «քավության նոխազ», որպեսզի հանդարտեցնեն մամուլը։ Նախկինում ալկոհոլի հետ խնդիօների պատճառով և հետագայում ոստիկանության բաժանմունքում վատ համբավի պատճառով, Հարրի Հոլեն առաջ է քաշվում այս անվանակարգում։

Այդ ժամանակ, հայտնաբերելով ևս մեկ զոհի, Հոլեն հասկանում է, որ մարդասպանը դեռ ազատության մեջ է։ Պատահական մտքից, որն առաջացել էր պատահական մեկնաբանությունից, նա հանգում է կարևոր տրամաբանական եզրակացության, որը, վերջիվերջո, հանգեցնում է նրան մարդասպանի ճշմարիտ ինքնությանը։

Էկրանիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդվել էր, որ Մարտին Սկորսեզեն կնկարահանի էկրանիզացիան, որը կկատարվի բրիտանական Working Title Films ընկերության կողմից, պլանավորված դուրս գալ էկրաններ 2013 թվականին։ Սակայն 2014 թվականի ապրիլին Հոլիվուդի վետերանին փոխարինում է շվեդ Թոմաս Ալֆրեդսոնը, ում Լրտես, դուրս եկ դետեկտիվը համարվում է հաջող էկրանիզացիա։ Կա հավանականություն, որ գլխավոր դերակատարը կլինի Մայքլ Ֆասբենդերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Майкл Фассбендер заинтересовался «Снеговиком»». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.