Ձնահյուս Վանում (2020)
![]() | |
Թվական | 4 Փետրվարի 2020 | – 5 Փետրվարի 2020
---|---|
Վայր | Բահչեսարայ, Վանի մարզ, Թուրքիա |
Պատճառ | Ուժեղ ձյունատեղում |
Վնասվածքներ | 84 |
Մահ(եր) | 41 |
2020 թվականի փետրվարին Թուրքիայի արևելքում գտնվող Վանի մարզի Բահչեսարայ քաղաքի մոտ երկու ձնահյուս է իջել։ Առաջինը՝ փետրվարի 4-ին, երկու մեքենա է պատել, ինչը բերել է դրան, որ Աղետների և արտակարգ դեպքերի նախագահությունը փրկարար օպերացիա է կազմակերպել, որին մասնակցում էր ավելի քան 300 մարդ։ Երկրորդը՝ փետրվարի 5-ին, տեղի է ունեցել այդ օպերացիայի անցկացման ժամանակ։ Երկու ձնահյուսների արդյունքում 41 մարդ է մահացել, ևս 84-ը տարբեր վնասվածքներ են ստացել, որոնցից 6-ը լուրջ են։
Ձնահյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի փետրվարի 4-ի գիշերը, Բահչեսարայի շրջանի լեռնանցքում ձնահյուս է տեղի ունեցել, որի արդյունքում պատվել են ձյունամաքրիչ մեքենան և միկրոավտոբուսը։ Հինգ մարդ է մահացել, ևս երկուսը համարվում են անհայտ կորած, իսկ տրանսպորտի յոթ ուղևորներ և օպերատորը կարողացել են փրկվել[1][2]։ Թուրքիայի աղետների և արտակարգ դեպքերի նախագահությունն (AFAD) խոշոր փրկարար օպերացիա է կազմակերպել, ներառելով մոտ 300 մարդ։ Այն ժամանակ, երբ խումբն արդեն տեղում էր գտնվում, փետրվարի 5-ին իջել է երկրորդ ձնահյուսը, տապալելով փոխադրամիջոցները և սպանելով 33 մարդ[3]։
Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի մարզպետ Վան Մեհմետ Էմին Բիլմեզը հայտնել է, որ սկզբնապես մահացածների թիվը կազմում էր 38 մարդ, ներառյալ ռազմական ոստիկանության ութ սպաներին, կառավարության կողմից վարձած երեք գյուղական պահակներին, երեք հրշեջներին և ինը կամավորներին։ Հետո պաշտոնական դեմքերը հայտնել են, որ ընդհանուր առմամբ 53 մարդ է տուժել, և անհայտ թվով մարդիկ մնացել են ձյան տակ։ Ուժեղ ձյունատեղումը, մառախուղը և քամին դանդաղեցնում էին փրկարար աշխատանքները[1]։ Ուժեղ ձյունատեղման պատճառով փակվել են Վանի 114 բնակավայրեր տանող ճանապարհարները[4]։
Փետրվարի 6-ին AFAD-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ մահացածների թիվն աճել է մինչև 41 մարդ, և ընդհանուր առմամբ 180 մարդ է աշխատում անհայտ կորածների մարմինները գտնելու համար[5]։ Որպեսզի բջջային կապը չկտրվի, այստեղ երկու բջջային կայան է տեղադրվել[6]։ Տուժածների թիվն աճել է մինչև 84 մարդ, որոնցից 47-ը հոսպիտալացված են։ Նրանցից վեցը գտնվում են վերակենդանացման բաժնում[7][8]։
Փետրվարի 6-ին Վանում կայացել է ռազմական ոստիկանության 11 սպաների, 9 գյուղական պահակների և երկու հրշեջների հիշատակման արարողությունն, որոնք մահացել են աղետի արդյունքում։ Մահացածների դագաղներն ուղարկվել են իրենց հայրենի քաղաքները թաղման համար[7][8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Avalanche in Turkey wipes out rescue team; 41 dead overall» (English)։ Associated Press։ փետրվարի 5, 2020։ Վերցված է փետրվարի 5, 2020
- ↑ «Van'da çığ altındakileri arayan ekiplerin üzerine çığ düştü» (թուրքերեն)։ Anadolu Agency։ փետրվարի 5, 2020։ Վերցված է փետրվարի 5, 2020
- ↑ «Avalanche in Turkey kills rescuers who were searching for survivors of previous avalanche» (English)։ CNN։ փետրվարի 5, 2020։ Վերցված է փետրվարի 5, 2020
- ↑ «Hopes dim for missing after avalanche death toll rises to 41 in Turkey.»։ փետրվարի 4, 2020։ Վերցված է փետրվարի 7, 2020
- ↑ «Van'da meydana gelen iki çığ felaketinde 41 kişi hayatını kaybetti»։ Habertürk (թուրքերեն)։ փետրվարի 6, 2020։ Վերցված է փետրվարի 6, 2020
- ↑ «Death toll rises to at least 41 after twin avalanches in Turkey.»
- ↑ 7,0 7,1 «Death toll in Turkey avalanche disaster rises to 41» (English)։ Associated Press։ փետրվարի 6, 2020։ Վերցված է փետրվարի 7, 2020
- ↑ 8,0 8,1 «Number of dead rises from Turkey double avalanche disaster.»։ փետրվարի 5, 2020։ Վերցված է փետրվարի 7, 2020