Ձնաբորբոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձնաբորբոս, աշնանացան հացահատիկային բույսերի սնկային հիվանդություն։ Հարուցիչները Fusarium սեռի պարկավոր սնկերն են, որոնք սովորաբար վնասում են տերևները, և ամբողջ բույսը պատում սարդոստայնանման վարդագույն փառով։ Վարակված տեղամասի բուսածածկը նոսրանում է և հաճախ անհրաժեշտ է լինում կատարել վերացանք։ Ձնաբորբոս դիտվում է վաղ գարնանը, առավելապես այն տարիներին, երբ ձնհալը երկարատև է, մառախուղներն առատ, ձյունը աշնանից ծածկել է չսառած գետինը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 710