Ձյունիտիրո Կոիձումի
Ձյունիտիրո Կոիձումի ճապ.՝ 小泉純一郎 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 8, 1942[1][2][3] (81 տարեկան) |
Ծննդավայր | Յոկոսուկա, Կանագավա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կեյոյի համալսարան, Լոնդոնի համալսարանի քոլեջ, Kanagawa Prefectural Yokosuka High School?, Yokosuka City Umahori Junior High School? և Yokosuka City Yamazaki Elementary School? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ և տնտեսագետ |
Ծնողներ | հայր՝ Jun'ya Koizumi?, մայր՝ Yoshie Koizumi? |
Զբաղեցրած պաշտոններ | Minister for Foreign Affairs?, առողջապահության նախարար, Ճապոնիայի վարչապետ, Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, President of the Liberal Democratic Party?, Minister of Agriculture, Forestry and Fisheries?, Minister of Posts and Telecommunications?, Ճապոնիայի վարչապետ և Ճապոնիայի վարչապետ |
Կուսակցություն | Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Seiwa Seisaku Kenkyūkai? |
Երեխաներ | Kotaro Koizumi? և Shinjirō Koizumi? |
![]() |
Ձյունիտիրո Կոիձումի[4] (ճապ.՝ 小泉 純一郎, հունվարի 8, 1942[1][2][3], Յոկոսուկա, Կանագավա, Ճապոնիա), Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և Ճապոնիայի վարչապետը 2001 թվականից մինչև 2006 թվականը։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոիձումին եղել է հայտնի քաղաքական գործիչ, 2005 թվականին լիբերալ դեմոկրատական կուսակցությունը իր ղեկավարությամբ ստացել է խորհրդարանային մեծամասնությունը։ Ներքին քաղաքականության բարեփոխումների, պետական պարտքի կրճատման և փոստային ծառաայությունների մասնավորեցման կողմնակիցն էր։ Նրա օրոք արտաքին քաղաքականությունը հայտնի է դարձել Չինաստանի, Հարավային Կորեայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ։ Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի գրավված երկրների կողմից բողոքին, նա բազմիցս այցելում էր Յասուկունի տաճարը, որտեղ հարգում էին պատերազմի ժամանակ զոհված զինվորների և ռազմական գործիչների, ներառյալ` զինվորական հանցագործների հիշատակը։ Բազմիցս պահանջել է Ռուսաստանին պատկանող Կուրիլյան կղզիների վերադարձը։ Ակտիվորեն խթանել է ճապոնական զորքերի Իրաք ուղարկումը։ Ելույթ է ունեցել Ճապոնիայի սահմանադրության փոփոխման համար` կայսերական գահին իգական ժառանգությունը հաստատելու նպատակով։
Իր կառավարման ժամանակաշրջանը հայտնի է դարձրել տնտեսական բարեփոխումներով, որի արդյունքում շուրջ մեկ միլիոն ճապոնացի այժմ ապրում է պետական նպաստներով[5], ներառյալ նաև Յակուձայի ավազակային կազմակերպության նախկին մասնակիցները։ Կոիձումիի բարեփոխումներից առավել հայտնի է պետական փոստային ծառայության մասնավորեցումը, որը միաժամանակ ներառված է Ճապոնիայի մեծ վարկային կազմակերպությունների ցանկում, որը մրցակցում է առևտրային բանկերի հետ։ Կոիձումին փոստային ծառայության մասնավորեցումն անվանում էր «բարեփոխումների բարեփոխում», քանի որ «Միջոցների անարդյունավետ ծախսումը նվազեցնում է գանձարանի միջոցները և աղտոտում շրջակա միջավայրը»[6]։
Հակված է բանավեճերի և պոպուլիստական հասարակական հրապարակումների, խարիզմատիկ, դրական իմիջ ունեցող, էներգիայով լի քաղաքական գործիչ է։ Կանանց նշանակել է պատասխանատու պետական պաշտոնների, ներառյալ` ճապոնյայի արտաքին գործերի նախարարի պաշտոնի, որը զբաղեցրել է Մակիկո Տանակոն։ Բաժանված է, ունի երկու որդի։ Հասակը 169սմ է, քաշը` 60կգ։ Հեղինակավոր Կեյո համալսարանի շրջանավարտ է եղել։
Կոիձումին հրապարակել է, որ 2006 թվականին նա հեռանալու է վարչապետի պաշտոնից` համաձայն լիբերալ դեմոկրատական կուսակցության կանոնների։ Կոիձումիի իրավահաջորդի հարցը մամուլում երկար ժամանակ ակտիվորեն քննարկվում էր։ 2006 թվականին երկու պաշտոններում էլ նրան փոխարինում է Շինզո Աբեն։
Պաշտոնից հեռանալուց հետո, մինչև 2013 թվականը հանրային ելույթներ չի ունեցել։ 2013 թվականին Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրոկայանի պայթյունից հետո սկսել է ակտիվորեն ելույթ ունենալ ընդդեմ Ճապոնիայի ատոմային էներգետիկայի, ինչը հակադրվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից վարված միջուկային քաղաքականությանը ինչպես նրա կառավարության, այնպես էլ` իր հաջորդների կառավարության ժամանակ։
Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ Grey gangsters get state pension — Times Online
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-01-ին։ Վերցված է 2006-08-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ձյունիտիրո Կոիձումիի կայք Ճապոնիայի վարչապետի պաշտոնական կայքում(անգլ.)
|