Jump to content

Ձյունե ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյունե ամրոց
Տեսակդղյակ
Երկիր Ֆինլանդիա
ՏեղագրությունԿեմի
Շինանյութձյուն
Քարտեզ
Քարտեզ

Ձյունե ամրոց, սառցե հյուրանոց է, որն ամեն տարի կառուցվում է Ֆինլանդիայի Կեմի քաղաքում։ Աշխարհի ամենամեծ սառցե ամրոցն է[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեմի քաղաքում առաջին անգամ սառցե հյուրանոցը կառուցվել է 1996 թվականին և գրավել 300 հազար այցելուի ուշադրությունը։ Մի քանի տարի շարունակ ձյան ամրոցը կառուցվել է Կեմի քաղաքի նավահանգստում, 2017 թվականին ընտրվել է նոր վայր՝ քաղաքային զբոսայգին։

Տարբեր տարիներին ամրոցի զբաղեցրած տարածքը տատանվում էր 13-ից 20 հազար քառակուսի մետրի սահմաններում։ Ամրոցի աշտարակների բարձրությունը երբեմն հասնում էր ավելի քան 20 մետրի, նրա պարիսպների երկարությունը կազմում էր ավելի քան 1000 մետր, իսկ ինքը՝ ամրոցը ուներ մինչև երեք հարկ։ Ամեն տարի ամրոցը կառուցվում է նոր պլանի համաձայն, բայց ավանդաբար ներառում է երեք մաս՝ մատուռ, ռեստորան և հյուրանոց[2]։ Հյուրանոցի ինտերիերի ձևավորումը նվիրված է անիմացիոն ֆիլմերի հերոսներին։

  • Ռեստորանն ունի սառցե սեղաններ և նստատեղեր, որոնք ծածկված են եղնիկի մորթուց, ինչպես նաև սառցե քանդակներ։
  • 50-100 նստատեղ ունեցող մատուռում տեղի են ունեցել բազմաթիվ հարսանիքներ, այդ թվում՝ զույգեր Ճապոնիայից և Հոնկոնգից։
  • Հյուրանոցն առաջարկում է երկտեղանոց և նորապսակների համար նախատեսված լյուքս սենյակներ, որոնցից յուրաքանչյուրը զարդարված է տեղի նկարիչների կողմից՝ օգտագործելով տեղական նյութեր։

Տարիների ընթացքում հյուրանոցը համալրվել է նաև թատրոնով և իրականացվել են սառցե արվեստի ցուցահանդեսներ լուսային և ձայնային էֆեկտներով։ Շատ հայտնի օպերային երգիչներ և պարողներ ելույթ են ունեցել Կեմի Ձյունե ամրոցում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Pictures of the day: 4 February 2011» (անգլերեն). 2011 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  2. «Pictures of the day: 4 February 2011». The Telegraph. 2011 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  3. «History of the Snowcastle» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.