Ձյունականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձյունականներ կամ Ձիւնականք, նախարարական տոհմ Հին Հայաստանում։ Ձյունականների իշխանությունը (երբեմն հիշատակվում է, որպես Պաղինք կամ Պալունիք` տարբերակել Վասպուրականի համանուն իշխանությունից) գտնվում էր Տուրուբերան աշխարհի արևելքում. իշխանանիստը՝ Ձյունկերտ։ Հիշատակվում են, որպես հայ Արշակունիների ամառանոցային ապարանքների պահապաններ և ձյունակիրներ։ Ըստ 5-րդ դարի Գահնամակի, արքունիքում զբաղացրել են 43-րդ իշխանական գահը (բարձը)։ Ձյունականներից Վրեն իշխանը հիշվում է որպես Սասանյանների դեմ Վահանանց ազատագրական պայքարի մասնակից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 710