Ձմեռային առավոտ
Ձմեռային առավոտ ռուս.՝ Зимнее утро | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա և ռազմական ֆիլմ |
| Թեմա | Լենինգրադի շրջափակում |
| Թվական | հունվարի 9, 1967, հունիսի 23, 1967 և նոյեմբերի 10, 1967 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Նիկոլայ Լեբեդև |
| Դերակատարներ | Նիկոլայ Տիմոֆեև և Վերա Կուզնեցովա |
| Օպերատոր | Սեմյոն Իվանով և Q126974118? |
| Երաժշտություն | Վլադիմիր Մակլակով |
| Կինոընկերություն | Լենֆիլմ |
| Տևողություն | 90 րոպե |
«Ձմեռային առավոտ» (ռուս.՝ «Зимнее утро»), 1967 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը[1][2][3] Թամարա Ցինբերգի «Յոթերորդ սիմֆոնիա» պատմվածքի մոտիվներով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատյա անունով աղջիկը փրկում է փոքրիկ տղային շրջափակված Լենինգրադում ռմբակոծության ժամանակ: Նա տղային տալիս է Սերյոժա անունը և սկսում է հոգ տանել նրա մասին։ Որոշ ժամանակ անց Կատյան ծանոթանում է կապիտան Վորոնովի հետ, որը նոր է վերադարձել ռազմաճակատից և փորձում է գտնել իր ընտանիքը։ Ռազմաճակատ վերադառնալիս՝ Վորոնովը նրանց տալիս է այն ամենը, ինչ տանում էր կնոջն ու որդուն։ Որոշ ժամանակ անց Կատյան աշխատանքի է անցնում հիվանդանոցում։ Այնտեղ բերում են նաև վիրավոր Վորոնովին։ Հիվանդանոցում իմանում է ընտանիքի կորստի մասին։ Պատահաբար նա հիշատակում է իր որդու՝ Միտյայի անունը։ Սերյոժան, լսելով անունը, անմիջապես հիշում է այն կատակը, որը մայրը հորինել էր, երբ ինքը դեռ շատ փոքր էր: Վորոնովը հասկանում է, որ դա իր որդին է, բայց ստիպված է լքել նրանց, քանի որ կրկին վերադառնում է ռազմաճակատ։ Մեքենայում կապիտանը վարորդին ասում է, որ հրաժեշտ է տվել իր «որդուն... և դստերը»:
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Տանյա Սոլդատնիկովա | Կատյա Նիկանորովա |
| Կոստյա Կոռնակով | Սերյոժա (Միտյա) |
| Նիկոլայ Տիմոֆեև | Ալեքսեյ Պետրովիչ Վորոնով |
| Վերա Կուզնեցովա | մորաքույր Տանյա |
| Լիլիա Գուրովա | Նինա Վլադիմիրովնա Վորոնովա |
| Լյուբով Մալինովսկայա | բժիշկ |
| Նիկոլայ Կուզմին | Տրոֆիմով |
| Վերա Լիպստոկ | Տրոֆիմովի կինը |
| Լյուբով Վիրոլայնեն | թոռնուհի |
| Եվգենի Գրիգորև | տնային կառավարիչ Իվան Լուկիչ[5] |
| Նիկոլայ Ռոժդեստվենսկի | վարպետ Վասիլի Վասիլևիչ Իգնատև |
| Թամարա Տիմոֆեևա | տնային կառավարիչ Աննա Վասիլևնա |
| Ստանիսլավ Սոկոլով | Վոլոդյա , վիրավոր հոսպիտալում |
| Մայա Բլինովա | բուժքույր |
| Արկադի Տրուսով | վարորդ |
| Ժաննա Սուխոպոլսկայա | հարևանուհի |
| Ֆեոդոր Նիկիտին | պրոֆեսոր |
| Լիդիա Բելայա | գործկոմի աշխատակից |
| Ֆեոդոր Ֆեոդորովսկի | Տիմոֆեյ Պավլովիչ |
| Լյուդմիլա Չուպիրո | վաճառողուհի |
| Վլադիմիր Վոլչիկ | դրուժիննիկ |
| Նիկոլայ Մելնիկով | տղա ռմբաապաստարանում |
| Նիկոլայ Մարտոն | գերմանացի սպա |
| Անատոլի Ստեպանով | վիրավոր հոսպիտալում |
| Պավել Պերվուշին | Երոֆեև |
| Յուրի Օսկին | վարորդ |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Նիկոլայ Լեբեդև
- Սցենարի հեղինակ՝ Սոկրատ Կարա-Դեմուր
- Օպերատոր՝ Սեմյոն Իվանով
- Նկարիչ՝ Ալեքսեյ Ֆեդոտով
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Մակլակով
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե մրցանակ» լավագույն մանկական ֆիլմի համար Մոսկվայի VI միջազգային կինոփառատոնում (1969)[6]
- «Ամենաբարի ֆիլմի համար» մրցանակ Մոսկվայի մանկական ֆիլմերի II կինոփառատոնում (VI միջազգային կինոփառատոնի շրջանակներում) (1969):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 28 января в Менделеевске пройдёт показ фильма "Зимнее утро"
- ↑ Боль на экране. 8 фильмов о блокаде, которые должен посмотреть каждый
- ↑ Петербуржцы – о блокадной выставке на «Ленфильме»: «До мурашек»
- ↑ A Winter Morning (1967) Full Cast / Crew
- ↑ A Winter Morning (1967) Full Cast / Crew
- ↑ «Зимнее утро». Электронная база данных «Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին.