Ձկան կաշի
Ձկան կաշի (գերմ.՝ Fischleder, անգլ.՝ fish leather), ձկան կաշվից ստացված նյութ։ Ձկան կաշին մշակվում է ինչպես մնացած սովորական կենդանիների մաշկը, այն ճկուն է, փափուկ, շնչող և անջրաթափանց։ Այն ունի բարձր դիմադրողականություն և երկարակեցություն, ինչը պայմանավորված է կոլագենի մանրաթելերի ավելի խիտ դասավորությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ հին ժամանակներում ձկան կաշին առանձնահատուկ տեղ է զբաղեցրել մարդու կյանքում։ Շատ ազգություններ ըստ իրենց տնտեսական-մշակութային տեսակի կողմնորոշվել են դեպի ձկնորսություն (նանայցիներ, օրոկներ, օրոչներ, ուդեգեյցիներ, ուլչիներ, այնուներ, նիվխիներ) և փորձել են հնարավորինս վերամշակել բոլոր ձկնաբուծական արտադրանքները, որոնց թվում էր նաև ձկան կաշին, որն օգտագործել են հումամշակ մաշկ ստանալու համար, ինչից հագուստ և կոշիկ էին կարում։ Ընդ որում, օրինակ, նանայցիներն օգտագործում էին ձկների կաշվի տարբեր տեսակներ՝ տարբեր ապրանքների ստանալու համար՝ կետայինը՝ խալաթների, ծնկապանակների և կոշիկների համար, սպիտակ ամուրինը՝ խալաթների և ծնկապանակների համար, գայլաձկներինը՝ կոշիկների համար, սոմայինը՝ խալաթների համար, թայմենինը և լենկայինը՝ կոշիկների համար։ Ձկան կաշվից պատրաստում էին նաև թելեր։ Հնում ձկան կաշվից պատրաստում էին սովորական քառանկյուն առագաստ մակույկների համար։ Այնուները և նիվխիները կիրառել են շնասահնակների բեռը ծածկելու համար։ Ինչպես նաև Ամուրի շրջանում և Սախալինում ձկան կաշվով փակում էին լուսամուտների անցքերը։ Հազվադեպ դեպքերում ձկան կաշվից պատրաստված խուփերով ամրացնում էին վրանատիպ կացարանները։
Վաղուց ի վեր օգտագործվել է ոչ միայն ձկան ճարպանյութերով մշակված կաշին, այլ նաև հում ձկան կաշին։ Գալյուշան (ֆր.՝ galuchat [galyʃa) շագրենաձև լաթ է՝ շնաձկան և սկատայի կաշվից, բնորոշ կոպիտ մակերսով, որն օգտագործում էին դեկորատիվ իրեր կարելու համար, իսկ Արևելքում՝ սրերի և այլ սառը զենքերի բռնակները ծածկելու համար։ Չինաստանում շագրենը օգտագործում էին 2-րդ հազարամյակից մինչև նոր դար կոմպոզիտային աղեղներ ստանալու համար։ Աֆրիկայում սկատայի չափազանց փշոտ մաշկից պատրաստում էին մարտական ապարանջաններ։ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան ափին սաղմոնի պեմիկանը փաթթում էին սաղմոնի մաշկի մեջ։
Սննդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես ցանկացած ճարպանյութերով մշակված կաշի, այնպես էլ ձկան կաշին չի ենթարկվում քիմիական աղավաղման, մնում է պիտանի ուտելիքի մեջ։
Կա նաև ավանդույթ՝ այն որպես առանձին սննդամթերք օգտագործելու։