Ձիավարության իսպանական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսպանական ձիավարժության դպրոց
KochCapriole.jpeg
Իսպանական ձիավարժարան

Ձիավարության իսպանական դպրոց (գերմ.՝ Spanische Hofreitschule), ավանդական ձիավարության դպրոց Վիեննայում։ Լիպպիթյան ձիեր, որոնք հանդես են գալիս ձմեռային ձիավարության ժամանակ։ Դպրոցը ոչ միայն դասական ձիավարության դպրոց է, այլև վիեննական զբոսաշրջության գրավչություն է, որտեղ հրապարակայնորեն ներկայացվում է այն և թույլատրվում է դիտել որոշ մարզումներ։

Դպրոցը առաջին անգամ հիշատակվել է Հաբսբուրգների ժամանակ՝ 1572 թվականին և իր տեսակի ամենահին դպրոցն է[1]: Գրառումները ցույց են տալիս, որ հնագույն ասպարեզը օգտագործվել է 1565 թվականին, բայց միայն 1729 թվականին կայսր Կարլ VI հանձնարարվել է ճարտարապետ, Ջոզեֆ Էմմանուել Ֆիշեր ֆոն Էրլային կառուցել սպիտակ ձիերի ձիավարություն ասպարեզ, որը գործում է մինչ այսօր։

Դպրոցի անվանումը ծագում է իսպանական ձիերից, որոնք դարձել են Լիպպիթյան ձիերի սերնդի հիմքերից մեկը։ Դպրոցն ունի նախորդներ ռազմական ավանդույթներում, որ գալիս է դարերի խորքից մինչ Քսենոփոնի ժամանակները Հին Հունաստանում[2]։

Տեղանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպպիթյան ձիերը վարժանքից հետո վերադառնում են կացարանները, որոնք գտնվում են Վիեննայում՝ ձիավարության դպրոցի հարևանությամբ

Իսպանական ձիավարության դպրոցը գտնվում է Միչելերպլացի և Ջոսեֆսպիացի միջև՝ Հոֆբուրգի ներսում՝ Վիեննայի կենտրոնում։ Ձմեռային ներկայացումների համար շինությունը կառուցվել է 1729–1735 թվականներին։ Ձմեռային ձիավարության դպրոցում արևի լույսով ողողված լողավազանն է, բաց մոխրագույն և սպիտակ ձիեր, նաև Չարլզ VI-ի դիմանկարը։ Դպրոցն ունի նաև ամառային ախոռներ, որտեղ նրանք պահվում են հուլիս և օգոստոս ամիսներին։ Այդ ժամանակ նրանք չեն մասնակցում։

Մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձարկումներն հիմնված են Ֆրանսուա Ռոբիշոն Գերնիերի մեթոդների վրա։ Ի տարբերություն ժողովրդական համոզմունքների, ըստ որի շարժումները նախատեսված են մարտական գործողությունների համար, ըստ էության, նրանց նպատակն է ձին ավելի ուժեղ և մարզական դարձնելը: Բոլոր շարժումները հիմնված են ձիերի բնական շարժումների վրա, բացառությամբ առաջատար ոտքերի փոփոխության: ամրացվում է ձիու մկանները վարժություննեևրի միջոցով։ Իսպանական ձիավարժության դպրոցում սկզբում ձին վարժեցվում է այն մակարդակով որպեսզի, որպեսզի կարողանա ընդունել հեծյալին։․ Ձիարշավն ավարտելուց հետո ձին պետք է կարողանար ճիշտ արձագանքել հեծյալին՝ հարվածելով ուղիղ գծերի վրա։ Այս ժամանակ հարվածում հիմնական նպատակն էր դեպի առաջ շարժվելու ազատ շարժումը։ Ուսուցման ընթացքում բարելավվում էր կենդանու ուժն ու տոկունությունը՝ նրան հաջորդ փուլերին պատրաստելու համար։ Առաջին փուլի ընթացքը մեկ տարի է։ Ձին վարժեցվում է հարթ տարածություններին։ Ձիուն սովորեցնում են կրճատել և երկարացնել քայլը և կատարել կողային վարժություններ, աստիճանաբար ձիուն մղում են կատարյալ շփման։ Ձիուն սովորեցնում են կատարել որոշ ծանր շարժումներ, ինչպիսիք են, օրինակ, պիրուետը․ անցումը։ Ձիուն սովորեցնում են ցատկել նախ՝ առանց թամբի, ապա՝ թամբով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Podhajsky, Alois (1967)։ The Complete Training of Horse and Rider։ Doubleday։ էջ 292 pages։ ISBN 0-948253-51-7 
  2. Keegan John (1993)։ A History of Warfare։ Vintage Books։ էջ 341 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոորդինատներ: 48°12′27″ հս․ լ. 16°21′58″ ավ. ե. / 48.20750° հս․. լ. 16.36611° ավ. ե. / 48.20750; 16.36611