Ձիագի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ձիագի (Casuarina), կազ ու արինա, ձիագիազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղ։ Ոչ մեծ ծառեր են, տերևները թեփուկանման են՝ ետ զարգացած, փնջերով հավաքված։ Ծաղիկները մանր են, առանց ծաղկապատի, միասեռ։ Արական ծաղիկներն ունեն մեկ առէջք, իգականները՝ մեկ վարսանդ։ Պտուղը նման է թևավոր ընկուզիկի, սակայն հասունանալիս բացվում է երկփեղկ տուփիկի նման։ Սերմն էնդոսպերմ չունի։ Հայտնի է ավելի քան 30 տեսակ՝ տարածված հիմնականում Ավստրալիայում, սակայն հանդիպում է նաև Թասմանիայում, Ֆիջիից և Նոր Կալեդոնիայից մինչև Բիրմա։

Ձիագիի բնափայտն ամուր է, կարմիր գույնի և կիրառվում է կահույքի արտադրությունում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 703 CC-BY-SA-icon-80x15.png