Ձեռնարկության կառավարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ձեռնարկության կառավարում, ձեռնարկության ղեկավարման կազմակերպում, այդ ղեկավարումն իրականացնող մարմինների համակարգ։

Հիմքում արտադրության կառավարման հիմնական սկզբունքներն են, որոնք իրագործվում են կազմակերպական, դաստիարակչական և տնտեսական մեթոդներով։ Ձեռնարկության կառավարման համակարգը ձևավորվում է ելնելով ձեռնարկության կանոնադրությունից։ Այն ներառում է գծային ու ֆունկցիոնալ մարմինների կազմը, նրանց իրավունքների և պարտականությունների շրջանակները։ Ձեռնարկության միանձնյա ղեկավարը տնօրենն է։

Նրա առաջին տեղակալը՝ գլխավոր ինժեները, տնօրենին հավասար պատասխանատու է ձեռնարկության ամբողջ գործունեության արդյունքների համար և անմիջականորեն ղեկավարում է տեխնիկական ծառայությունների, լաբորատորիաների ու փորձարարական արտադրամասերի աշխատանքը։ Որոշ ձեռնարկություններում հաստատվում են խնայողական աշխատանքի համար երաշխավոր գլխավոր տնտեսագետի (ղեկավարում է տնտեսագիտության և արտադրությաև կազմակերպման լաբորատորիաները), ինչպես նաև տնօրենի նյութատնտեասկան, կադրերի և կենցաղային հարցերի գծով տեղակալների (օգնականների) պաշտոններ։

Տնտեսական և տեխնիկական գործունեության առանձին կողմերը ղեկավարում է գործարանի վարչությունը՝ ֆունկցիոնալ բաժինների միջոցով։ Ներքին ստորաբաժանումների գծային ղեկավարներն են արտադրամասի և հերթափոխի պետերը, աշխատանքի տեղամասի վարպետը։

Ձեռնարկության կառավարման կատարելագործման հիմնական ուղիներն են՝ արտադրությունների, արտադրամասերի, տեղամասերի խոշորացումը, արտադրության մասնագիտացումը, գործարանի վարչության բաժինների աշխատանքի ռացիոնալացումը, պլանավորման, հաշվառման և հսկողության համակարգի կատարելագործումը, կառավարման աշխատանքների մեքենայացումը։ Դրանց շնորհիվ կրճատվում են վարչա-կառավարչական ծախսերը, բարելավվում աշխատանքի տնտեսական ցուցանիշները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 697 CC-BY-SA-icon-80x15.png