Ձենի Կարեզի
![]() հուն․՝ Τζένη Καρέζη | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1932[1] |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Մահացել է | հուլիսի 26, 1992 (60 տարեկան) |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Կրթություն | Հունաստանի ազգային թատրոնի դրամատիկական դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թարգմանչուհի |
Ամուսին(ներ) | Կոստաս Կազակոս և Zahos Hadjifotiou? |
Երեխա(ներ) | Konstantinos Kazakos? |
Ձենի Կարեզի (հուն․՝ Τζένη Καρέζη, հունվարի 12, 1932[1], Աթենք, Հունաստան - հուլիսի 26, 1992, Աթենք, Հունաստան), հայտնի է նաև, որպես Ջենի Կարեզի, հույն կինոյի և թատրոնի դերասանուհի[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձենի Կարեզին ծնվել է 1932 թվականի հունվարի 12-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Նրա հայրը եղել է մաթեմատիկոս, իսկ մայրը՝ ավագ դպրոցի ուսուցչուհի։ Նա սովորել է Սալոնիկի ֆրանսիական դպրոցում սովորող քույրերի վերահսկողության տակ։ Շուտով մանկահասակ Ձենին ևս հեշտությամբ սովորում է ֆրանսերեն։ Դեռահաս տարիքում նրա հայրը թողում է ընտանիքն ու հեռանում և Ձենի Կարեզին շարունակում է ապրել մոր և քույրերի հետ։ 1971 թվականին ավտովթարի հետևանքով մահանում է նրա հայրը։
1951 թվականին ընդունվում է Հունաստանի ազգային թատրոն, որտեղ նա սովորում է դրամատիկական դպրոցում։ Դպրոցի ուսուցիչների շարքում էր նաև դրամատուրգ Անգելոս Տերզակիսը, ով նաև ուսումնարանի տնօրենն էր։ Շուտով նա սկսել է խաղալ թատերական ներկայացումներում և բեմը կիսում է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք էին Ալեքսիս Մինոտիսն ու Կատինա Պաքսինուն։
Իր նորամուտը թատրոնում նա նշել է Մարիկան Կոտոպուլիի ֆրանսիական կատակերգությամբ։ 1960-ականները համարվում են Ձենիի կարիերայի ծաղկման ժամանակները։ Այս թվականներին նա գլխավորել է սեփական թատերախումբը, որի կողմից 1963 թվականին նկարահանված «Կարմիր լապտեր» ֆիլմն առաջադրվում է լավագույն օտարալեզու ֆիլմի անվանակարգում ակադեմիայի մրցանակ ստանալու համար։
Նրա կողմից նկարահանված վերջին ֆիլմը դառնում է Արիստոփանեսի «Լիսիստրատը»-ն, որը նա թողարկել է 1972 թվականին։ Թատրոնում նա վերջին անգամ հայտնվում է 1990 թվականին։ Ձենի Կարեզին ստիպված էր լքել թատերական աշխարհը վրա հասած անբուժելի հիվանդության (կրծքի քաղցկեղ) պատճառով։ Մահացել է 1992 թվականի հուլիսի 27-ին Աթենքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձենի Կարեզի կատեգորիայում։ |