Ձգտող սեպտակորդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձգտող հնչյունից (VI աստիճանից) կառուցված սեպտակորդը ունի դոմինանտային ֆունկցիա և կոչվում է ձգտող. նշանակվում է՝ DVII7։

Սահմանում և նշանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական և սեպտիմային հնչյունների միջև կազմված ինտերվալով բնորոշվում են DVII7-ների հետևյալ տեսակները․

  • բնական մաժորի փոքր ձգտող սեպտակորդ հետևյալ ինտերվալային կազմով՝ փոքր տերցիա, փոքրացած կվինտա, փոքր սեպտիմա (այսինքն՝ փոքրացրած եռահնչյուն փոքր սեպտիմայով)․
  • հարմոնիկ մաժորի և մինորի փոքրացրած ձգտող սեպտակորդ (փոքրացրած) հետևյալ ինտերվալային կազմով՝ փոքր տերցիա, փոքրացրած կվինտա, փոքրացրած սեպտիմա (այսինքն՝ փոքրացրած եռահնչյուն փոքրացրած սեպտիմայով)։

Ձգտող սեպտակորդի նախապատրաստումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձգտող սեպտակորդը (հատկապես փոքրացրածը) հաճախ հանդես է գալիս անմիջապես տոնիկայից հետո։ Սակայն, ավելի հաճախ այն նախապատրաստվում է S-ային խմբի որևէ ակորդով, հարմոնիկ միացմամբ։

Ձգտող սեպտակորդը կարող է հանդես գալ նաև D-ից և D7-ից հետո, իսկ երբեմն էլ (շատ հազվադեպ) STVI-ից և tsVI-ից հետո։

Ձգտող սեպտակորդի լուծումը տոնիկայի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն, ձգտող սեպտակորդները և նրա շրջվածքները լուծվում են տոնիկայի մեջ՝ կրկնապատկված տերցիայով։ DVII7-ի կվինտան և սեպտիման աստիճանական շարժումով իջնում են (դեպի T-ի տերցիան և կվինտան), իսկ հիմնական հնչյունը և տերցիան աստիճանական շարժումով բարձրանում են (դեպի T-ի հիմնական և տերցիային հնչյունները)։

Այդպիսի ձայնատարության դեպքում հիմնական DVII7-ը լուծվում է T, DVII65-ը և DVII43-ը՝ T6, իսկ քիչ օգտագորխվող DVII2-ը՝ անցողիկ T, շատ ավելի հազվադեպ՝ K64։

Ձգտող սեպտակորդը և նրա շրջվածքները տոնիկայի մեջ լուծելիս տոնիկական տերցիան կրկնապատկվում է՝ զուգահեռ կվինտաներից խուսափելու համար։ Այդ կրկնապատկումը պարտադիր չէ, եթե DVII7-ի կամ նրա շրջվածքի դասավորությունն այնպիսին է, որ տոնիկայի մեջ լուծելիս ստացվում են զուգահեռ կվարտաներ և ոչ թե կվինտաներ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի.Դուբովսկի, Ս. Եվսեև, Ի. Սպոսոբին, Վ. Սոկոլով, Հարմոնիայի դասագիրք, Երևան, 1978, Էջ 155-157