Ձայնի սպեկտր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձայնի սպեկտր, պարզ ներդաշնակ ալիքների համախումբ, որն արտահայտում է ձայնի հաճախային (սպեկտրային) բաղադրությունը։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացվում է ձայնի վերլուծության հետևանքով։ Ձայնի սպեկտրը սովորաբար պատկերում են կոորդինատային հարթության վրա՝ աբսցիսների առանցքի վրա նշելով f հաճախականությունը, իսկ օրդինատների առանցքի վրա՝ տվյալ հաճախականության ձայնի ներդաշնակ բաղադրիչի A ամպլիտուդը կամ ինտենսիվությունը։

Մաքուր տոները, ալիքի պարբերական ձև ունեցող ձայները, ինչպես նաև մի քանի պարբերական ալիքների վերադրումից ստացված ձայներն օժտված են գծային սպեկտրով։ Այդպիսի սպեկտր ունեն, օրինակ, երաժշտական ձայները։

Աղմուկները, եզակի իմպուլսները, մարող ձայներն ունեն հոծ սպեկտր։ Զուգակցված սպեկտրները բնորոշ են որոշ մեխանիզմների աղմուկներին, ինչպես նաև ստեղնավոր երաժշտական գործիքների ձայներին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 693