Ձայնավորների ուղղախոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձայնավորների ուղղախոսությունը, հիմնականում կանոնավորված է յուրքանչյուր ձայնավորի ուղղախոսությունը և յուրաքանչյուր ձայնավոր հանդես է գալիս իր ձայնային-արտասանական բնորոշ գծերով։ Ժամանակակից արևելահայ գրական լեզվի ձայնավորների ուղղախոսությանըը բնորոշ են մի շարք բնութագրական հատկանիշներ։

Ուղղախոսությանը բնորոշ հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իբրև արտասանական տարրեր կարող են հազվադեպ համընկնել բառին (օրինակ, ու շաղկապը, է օժանդակ բայը։ Ի նախդիրը, առանձին ձայնարկություններ), առավել հաճախական՝ ձևույթին (օրինակ) հոդը, ի, ու հոլովակերտները, , -ու, ածանցները), նաև՝ հոդակապին (օրինակ, ա, ե. ալր+ա+տախտակ, գին+ ե+ տուն) և այլն)։
  • Շեշտակիր ձայնավորները արտասանվում են առավել ուժգնությամբ ու հնչեղությամբ, մասամբ և տևողությամբ, թեև սրանց համար բնորոշը ուժային շեշտն է, բայց հարցական և բացականչական հնչերանգներում կարող են ստանալ երաժշտական շեշտ։
  • Դիրքով պայմանավորված՝ կարող են լինել երկար կամ կարճ, բաց կամ փակ (առանց հնչյունաբանական դերի)։
  • Բացի ը-ից նրանք շեշտակիր ու լիահունչ են։ ը-ն միայն ձայնարկություններում և որոշ փոխառյալ բառերում կարող է շեշտակիր լինել։
  • Վանկարարության ֆունկցիան բոլորի համար էլ հատկանշական է, կարող են հանդես գալ նույնատիպ վանկակաղապարներում։
  • Գրեթե բոլոր ձայնարկությունները շեշտազուրկ դիրքում կարող են վերածվել ը-ի, մինչդեռ ոչ մի այլ ձայնավորի չի վերածվում։
  • Ամեն ձայնավոր հնչյունի հետ կարող է կազմել երկբարբառակեր (երկհնչյուն), յ- ն ի, ե, ը ձայնավորների հետ կարող է երկհնչյուն կազմել՝ զուգակցելով միայն սկզբից (յի, յը
  • Գրավոր տեքստում ա, ո, է, ը, ու տառերի գրությունը համապատասխանում էր արտասանությանը։

Ժամանակակից գրական հայերենի ուղղախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից գրական հայերենի ուղղախոսությունը թեև հիմնականում մերժում է ձայնական կուտակումները, բայց ուղղագրություն հանդուրժում է ձայնավոր տառազուգորդումներ, կիցգրություններ, կրկնակ տառեր, ինչպես աա, աե, աէ, աը, աի, աո, աու, աօ, եե, եա, եի, եո, է, եօ, էա, էի, էո, էու, իի, իե, իո, իու, իօ, ուո, ոա, ոե, ոէ, ոի, ոու, ոօ, ուու, ուա, ուե, ուէ, ուո, օա և այլն[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ.Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987