Ձայնական զտիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ձայնական զտիչ, բարդ ձայնից հաճախականությունների որոշակի շերտ առանձնացնող սարք։ Էլեկտրական զտիչի ձայնական նմանակն է։ Պարզագույն ձայնական զտիչը Հելմհոլցի ռեզոնատորն է։ Ձայնական զտիչի տեսությունը մշակվել է էլեկտրամեխանիկական նմանակությունների մեթոդով՝ էլեկտրական զտիչների տեսության հիման վրա։ Ըստ թողունակության տիրույթի Ձայնական զտիչները լինում են՝ ստորին հաճախականությունների, վերին հաճախականությունների և շերտային։ Լայնորեն կիրառվում են տեխնիկայում (ներքին այրման և ռեակտիվ շարժիչներում բանած գազի հոսքի ստեղծած աղմուկը պակասեցնելու համար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 691 CC-BY-SA-icon-80x15.png