Ձախ ձեռքի կանոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձախ ձեռքի կանոն, մագնիսական դաշտում գտնվող հոսանքակիր հաղորդչի վրա ազդող մեխանիկական ուժի ուղղությունը որոշելու կանոն։

Հարմար է հիշելու համար և ձևակերպվում է այսպես. եթե ձախ ձեռքի ափը տեղավորվի այնպես, որ պարզված մատները համընկնեն հոսանքի ուղղությանը, իսկ մագնիսական դաշտի ուժագծերը մտնեն ափի մեջ, ապա բացված բթամատը ցույց կտա հաղորդչի վրա ազդող էլեկտրոնի կամ բացասական իոնի վրա ազդող ուժի ուղղությունը որոշելու համար Ձախ ձեռքի կանոնը կիրառելիս հարկավոր է հաշվի առնել, որ էլեկտրոնի շարժման ուղղությունը հակառակ է էլեկտրական հոսանքի պայմանականորեն ընդունած ուղղությանը։ Ձախ ձեռքի կանոնը որոշվում է Լորենցի ուժի մագնիսական մասի ազդման ուղղություն։