Ձախողումների թանգարան
| Տեսակ | ցուցանմուշ և ցուցահանդես |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Հելսինգբորգ |
| Հիմնադրված է | հուլիսի 7, 2017 |
| Պաշտոնական կայք | |
Ձախողումների թանգարան (անգլ.՝ Museum of Failure), ցուցահանդես, որը ներկայացնում է 17-րդ դարից մինչև մեր օրերը ձախողված բիզնես արտադրանքների ցուցանմուշներ: Հիմնադրվել է կլինիկական հոգեբան Սամուել Ուեսթի կողմից։ Թանգարանը բացվել է 2017 թվականի հուլիսի 7-ին Շվեդիայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախողումների թանգարանը հիմնադրվել է կլինիկական հոգեբան Սամուել Ուեսթի կողմից[1]: Ուեսթն ասել է, որ թանգարանի գաղափարն իրեն մոտ ծագել է 2016 թվականին Խորվաթիայում Զագրեբի Խզված հարաբերությունների թանգարան այցելելիս[2], որը նա համարել է «հանճարեղ», քանի որ «այն ուսումնասիրում է կոտրված սերը և մարդկային այլ հարաբերությունները․ ինչ են դրանք մեզ համար նշանակում, ինչ են մեզ ասում, թե ինչ ենք մենք կիսում միմյանց հետ, և ինչ կարող է դա սովորեցնել մեզ ավելի լավը դառնալու համար»։ Շուտով նա գրանցել է դոմեյնային անուն, բայց հայտնաբերել, որ «թանգարան» բառում վրիպակ է թույլ տվել, ինչը նա լավ նշան էր համարում նման նախագծի համար[1]:
Թանգարանի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 7-ին Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում[5] և ներառում էր ավելի քան 50 չհաջողված արտադրանք[2]։ Հելսինգբորգի թանգարանը հետագայում տեղափոխվեց Dunkers Kulturhus[3]։
2017 թվականի դեկտեմբերի 2-ին թանգարանը ցուցահանդեսը բացվեց նաև Լոս Անջելեսում A+D թանգարանում, որտեղից 2018 թվականի մարտի 8-ին տեղափոխվեց նույն քաղաքում գտնվող Hollywood & Highland, H&H-ի ցուցահանդեսը ներառում էր հատուկ հավաքածու՝ նվիրված հոլիվուդյան ձախողումներին[4]:
2019 թվականի հունվարին Շվեդիայի թանգարանը փակվեց, ցուցանմուշները տեղափոխվեցին Շանհայ[5], որտեղ ցուցահանդես[6] անցկացվեց առևտրի կենտրոնում 2019 թվականի հունվարի 18-ից մարտի 17-ը[7]։ Այդ ընթացքում թանգարանում ցուցանմուշների թիվը գերազանցել էր 100-ը[6]։ Փոքր ցուցահանդեսներ են անցկացվել նաև Տորոնտոյում և Ֆրանսիայում[8]։
2019 թվականին Ուեսթի նախկին գործընկերները՝ դիզայներական զույգ Նիկլաս և Ջենի Մադսենները, դատի են տվել նրան՝ պնդելով, որ «Ձախողումների թանգարանի» գաղափարը, ինչպես նաև բիզնեսի 49 տոկոս բաժնեմասը իրավամբ պատկանում է իրենց, և որ Ուեսթը պետք է նրանց վճարի իր շահույթի տոկոսը թանգարանի գործունեության ամբողջ ընթացքում: Թեև Մադսենները, ըստ Ուեսթի, զբաղվում էին միայն թանգարանի տարբերանշանի և ինտերիերի ստեղծմամբ և հետաքրքրված չէին դրա հետագա գործունեությամբ, քանի դեռ այն մեծ տարածում չուներ, Ուեսթը պարտվեց գործը և սնանկ ճանաչվեց[9]: Այդ ժամանակ Լոս Անջելեսի թանգարանը փակվեց[8]։ Ուեսթը նշել է, որ իր պատմությունն ինքնին արժանի էր տեղավորվելու «Ձախողումների թանգարանում», և որ իրավիճակը «շատ հեգնական կլիներ, եթե այդքան տհաճ չլիներ»[9]։
2021 թվականի մարտին բացվեց ձախողված ապրանքների առցանց ցուցահանդես[10], իսկ նույն տարվա նոյեմբերին Սամուել Ուեսթը վերաբացեց թանգարանը Մինեապոլիսի արվարձանում գտնվող Ամերիկայի առևտրի կենտրոնում։ Նոր թանգարանում ներկայացված էր 159 ցուցանմուշ։ Նախատեսվում էր, որ ցուցահանդեսը բաց կմնա մինչև 2022 թվականի հունվարը, որից հետո այն կսկսեր շրջագայությունը ԱՄՆ-ով՝ այցելելով Չիկագո, Ատլանտա, Վեսթ Փալմ Բիչ, Սան Անտոնիո և Սիեթլ[11]։
Սամուել Ուեսթի մեկ այլ նախագիծ է Զզվելի սննդի թանգարանը (անգլ.՝ Museum of Disgusting Food)[9]: Ուեսթն ասել է, որ գնել է իրերի մոտ մեկ երրորդը Ebay-ից և ևս մեկ երրորդը արվեստի ֆորումներից, ներառյալ երկու ապրանք, որոնք «գնվել են մութ արվարձաններում, որոնք միայն կանխիկ գումար են ընդունում»: Իրերի մի մասը այցելուների կողմից է նվիրաբերվել թանգարանին[5]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձախողումների թանգարանը սկզբնապես բացվել է Շվեդիայում՝ Vinnova-ի ֆինանսական աջակցությամբ[5], սակայն դրանից հետո նմանատիպ ցուցահանդեսներ են բացվել եվրոպական այլ երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում և Չինաստանում[8]։ Թանգարանի ցուցանմուշները բիզնես-արտադրանք են, որոնք կոմերցիոն հաջողությունների չեն հասել։ Ցուցանմուշներից մի քանիսը ձախողվել են վատ մարքեթինգի կամ դիզայնի պատճառով, իսկ որոշները, ըստ թանգարանի հիմնադիր Սամուել Ուեսթի, «երբեք չպետք է գոյություն ունենային»[12]: Թանգարանում ներկայացված են տարբեր դարաշրջանների ապրանքներ՝ 17-րդ դարից մինչև մեր օրերը[11]։ Դրանց մեծ մասը թողարկվել է խոշոր ընկերությունների կողմից[8]։
Թանգարանում ցուցադրված ապրանքներից շատերը ընկերությունների անհաջող փորձերն են՝ իրենց ապրանքանիշը ընդլայնելու ճանապարհին: Դրանք ներառում են
- Heinz կանաչ կետչուպ,
- Pringles ցածր յուղայնությամբ կարտոֆիլի չիփսեր,
- Colgate սառեցված լազանյա,
- թափանցիկ Pepsi-Cola,
- սուրճի համով Coca-Cola,
- Harley-Davidson տղամարդկանց օծանելիք և այլն[1]։
Թանգարանը ստացել է նաև վարդագույն և մանուշակագույն «BiC For Her» գրիչներ, որոնք նախատեսված են կանանց համար, շվեդական պլաստմասսե հեծանիվ, որը բավականաչափ ամուր չէր մարդու քաշը պահելու համար[11] և սեղանի խաղ՝ «Trump. I'm Back and You're Fired», Դոնալդ Թրամփի կողմից հրապարակված Մոնոպոլիա-յի տարբերակ, որում զառերի վրա վեցը փոխարինվում է «Trump» բառի T տառով, իսկ թղթադրամի նվազագույն անվանական արժեքն է 10 մլն դոլար, որովհետև «Թրամփի աշխարհում մարդը միշտ միլիոնատեր է»[1]։

Բացի այդ, թանգարանում ներկայացված են բարձր տեխնոլոգիական սարքեր, այդ թվում՝
- Google Glass, Segway, Apple Newton[4],
- SelectaVision[1] և Peek Inc.-ի հատուկ թվիթերի սարք[12], որի դիսփլեյը պարունակում էր ընդամենը 22 նիշ[12]։
Թանգարանն ունի այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են
- Windows 8[13] և Google Wave[4],
- համակարգչային խաղեր No Man's Sky և Cyberpunk 2077[13] և վեբ ռեսուրսներ (օրինակ՝ Pets.com[4]):
Բացի ուղղակի արտադրանքներից, թանգարանը ցուցադրում է ձախողված դիզայնի (Տիտանիկ) կամ նախագծման (Իսլանդիայի տնտեսական ճգնաժամ) նմուշների պատկերներ[14]: Թանգարանում կա նաև խոստովանության հսկայական ցուցատախտակ, որտեղ ցանկացած այցելու կարող է թողնել սեփական ձախողումը նկարագրող գրություն[8]:
Կարգախոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի կարգախոսն է՝ «Բոլոր հաջողված նորարարությունները նման են. բոլոր ձախողված նորարարությունները ձախողվում են յուրովի հետաքրքիր և տպավորիչ ձևով» (անգլ.՝ All successful innovations are alike; all failed innovations fail in their own interesting and spectacular way), ոգեշնչված է Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի սկզբի հատվածից[14]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Danner, J., & Coopersmith, M. (2015). The Other "F" Word: How Smart Leaders, Teams, and Entrepreneurs Put Failure to Work. John Wiley & Sons.
- Cannon, M. D., & Edmondson, A. C. (2005). Failing to learn and learning to fail (intelligently): How great organizations put failure to work to innovate and improve. Long Range Planning, 38(3), 299–319.
- Khanna, R., Guler, I., & Nerkar, A. (2016). Fail often, fail big, and fail fast? Learning from small failures and R&D performance in the pharmaceutical industry. Academy of Management Journal, 59(2), 436–459.
- What Google Learned From Its Quest to Build the Perfect Team, New York Times, 28 February 2016.
- Frazier, M. L., Fainshmidt, S., Klinger, R. L., Pezeshkan, A., & Vracheva, V. (2017). Psychological safety: A meta‐analytic review and extension. Personnel Psychology, 70(1), 113–165.
- Agarwal, P., & Farndale, E. (2017). High‐performance work systems and creativity implementation: the role of psychological capital and psychological safety. Human Resource Management Journal.
- West, S., & Shiu, E. C. C. (2014). Play as a facilitator of organizational creativity. Creativity research: An inter-disciplinary and multi-disciplinary research handbook (2014), 191–206.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 «Sweden's Museum of Failure highlights products that flopped». The Washington Post (անգլերեն). 2017-07-12. Արխիվացված օրիգինալից 2017-06-12-ին. Վերցված է 2021-11-11-ին.
- 1 2 «Maskfloppen: "Som att bli biten i ansiktet"». svd.se (շվեդերեն). 2017-04-05. Արխիվացված օրիգինալից 2017-04-07-ին. Վերցված է 2021-11-11-ին.
- ↑ Stefan Lindqvist (2018-06-01). «Samuel Wests galna år – så gick det till när Museum of Failure blev en världsattraktion». Sydsvenskan.se (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 2021-11-12-ին. Վերցված է 2021-11-11-ին.
- 1 2 3 4 Christina Champlin (2018-03-08). «The Museum of Failure Has a New Home at Hollywood & Highland». We like L. A. (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-11-12-ին. Վերցված է 2021-11-11-ին.
- 1 2 3 «Sweden's Museum of Failure and the Trump board game». The Local[en] (անգլերեն). 2019-01-07. Արխիվացված օրիգինալից 2021-11-12-ին. Վերցված է 2021-11-11-ին.
- 1 2 «Swedish Museum of Failure hits Shanghai». CGTN (անգլերեն). 2019-01-20. Արխիվացված օրիգինալից 2021-11-12-ին. Վերցված է 2021-11-11-ին.
- ↑ Tan Weiyun (2019-02-11). «Exhibition explores failure as a success». Shine.cn (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-11-12-ին. Վերցված է 2021-11-11-ին.
- 1 2 3 4 5 «These major brands created the biggest product failures». CBC.ca (անգլերեն). 2021-04-07. Արխիվացված օրիգինալից 2021-11-12-ին. Վերցված է 2021-11-11-ին.
- 1 2 3 Richard Orange (2019-01-30). «Man behind Sweden's Museum of Failure declared bankrupt». The Local[en] (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-11-12-ին. Վերցված է 2021-11-11-ին.
- ↑ Livia Gershon (2021-03-01). «Take a Virtual Tour of Failed Designs, From the DeLorean to Google Glass». Smithsonian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-11-12-ին. Վերցված է 2021-11-11-ին.
- 1 2 3 Justine Jones (2021-10-20). «The Museum of Failure Comes to MOA». mspmag.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-11-12-ին. Վերցված է 2021-11-11-ին.
- 1 2 3 «Sweden to open 'Museum of Failure' showcasing flop products». The Local[en] (անգլերեն). 2017-04-05. Արխիվացված օրիգինալից 2021-11-12-ին. Վերցված է 2021-11-11-ին.
- 1 2 Granger (2021-11-08). «Фото: диск с Cyberpunk 2077 включили в «Музей провалов» — его поставили рядом с No Man's Sky». DTF.ru. Արխիվացված օրիգինալից 2021-11-08-ին. Վերցված է 2011-11-11-ին.
- 1 2 «Museum of Failure: What can we learn from history's worst designs?». CNN (անգլերեն). 2017-07-04. Արխիվացված օրիգինալից 2021-11-12-ին. Վերցված է 2021-11-11-ին.