Հ․ Լ․ Հանլի սուզանավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Հ․ Լ․ Հանլի սուզանավը» Կոնրադ Վայս Չապմանի նկարը (1864)

Հ․ Լ․ Հանլի (անգլ.՝ H. L. Hunley), 1863 թվականի Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ամերիկայի Կոնֆեդերատիվ Նահանգների սուզանավը։ Կառուցվել է մասնավոր ձեռնարկատերեր՝ Հորաս Լոուսոն Հանլիի, Ջեյմս Մակ Քլինթոնի և Բաքսթեր Ուոթսոնի միջոցներով։ Առաջին սուզանավն է եղել, որը ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի նավ է խորտակել[1]։ Սուզանավը այդ ընթացքում լիովին սուզված չի եղել։ Հաջող հարձակումից հետո կործանվել է։ Մեծ դեր է խաղացել ռազմա-ծովային արվեստի պատմության մեջ՝ ցուցադրելով ընդծովյա պատերազմի և՛ առավելությունները, և՛ վտանգները։

Երեք սուզանավի կործանման արդյունքում կոնֆեդերացիան կորցրել է անձնակազմի 21 անդամ։ Վերջին նավը շահագործման անցնելուց հետո կոչվել է ի պատիվ գյուտարար Հորաս Լոուսոն Հանլիի։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուզանավի և նրա նախորդների («Պիոներ», «Բեյու Սենթ Ջոն», «Ամերիքաըն դայվեր») ստեղծումը ֆինանսավորել են ձեռնարկատերեր Հորաս Լոուսոն Հանլին, Ջեյմս Մակ Քլինթոնը և Բաքսթեր Ուոթսոնը։ Սկզբնական շրջանում նրանք փորձարկումներ են արել էլեկտրամագնիսական և շոգու շարժիչներով, բայց վերջում կանգ են առել սովորական մեխանիկական, որը շարժման մեջ էր դրվում մկանային ուժով։

«Հ․ Լ․ Հանլին» կառուցվել է Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում 1863 թվականին։ Ջուրն են իջեցրել հուլիս ամսին, իսկ օգոստոսի 12-ին երկաթգծով տեղափոխել են Հարավային Կարոլինայի Չարլստոն քաղաք, որտեղ նա շարք է մտել, որպես ռազմական տեխնիկա։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուզանավի սխեման ըստ Ուիլիամ Ալեքսանդերի (1863).

«Հ․ Լ․ Հանլին» 40 ոտնաչափ (12 մետր) երկարությունով և համարյա 4 ոտնաչափ (1, 17 մետր) լայնությամբ «սիգար» էր[2]։ Ուիլիամ Ալեքսաների նկարների հիման վրա երկար տարիներ կարծիք կար, թե սուզանավի հիմք է ծառայել շոգեկաթսայի իրանը։ Հետագայում ապացուցվել է որ նավը կառուցվել է, որպես սուզանավ, և հատուկ ստացել է գլանաձև, ջրահոսուն ձև։Նավի երկու ծայրերում բալաստային գլանատակառներ էին տեղադրված, որոնք հատուկ փականներով լցվում և դատարկվում էին ձեռքի պոմպերով։ Նավի մարմնում հատոկ բալաստ կար, որը կայունություն էր տալիս նավին։ Շտապ վեր լողալու կարիքի դեպքում սուզանավի ներսից հատուկ հեղյուսները քանդելու միջոցով բալաստները անջատվում ՝էին նավից և նա թեթևացած վեր էր լողում։

Սպառազինում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հաուսաթոնիկը խորտակած սուզանավը». Հանրամատչելի մեխանիկա, 1901թվական

Նախապես պլանավորված էր նավը զինել քաշվող արկով և կոնտակտային պայթուցիչով։ Սուզանավը պետք է մոտենար կանգնած նշանակետին, սուզվելով անցներ նրա տակից և այն պահին, երբ պայթուցիկ հայտնվեր հակառակորդի նավի տակ՝ պայթեցներ այն։ Այս պլանը չի փորձարկվել, քանի որ պայթյունը կարող էր վտանգավոր լինել նաև սուզանավի համար, և արկը քաշող ճոպանը կարող էր փաթաթվել նավի պտուտակին։

Արդյունքում սուզանավը զինել են ձողային արկով, որը 22 ոտնաչափ (6, 7 մ) ձող էր ծայրին ամրացված 90 ֆունտ (41 կգ) կշռող արկով, որը լցված էր սև վառոդով[3]։ Արկը նախատեսված էր օգտագործել նավի 1, 6 մետրից ոչ պակաս սուզված լինելու դեպքում։ Պայթուցիչի կառուցվածքի մասին տեղեկություններ չկան։ Դա կարող էր լինել և՛ մեխանիկական, և՛ էլեկտրական, որի մասին վկայում են սուզանավի մեջ գտնված էլեկտրահաղորդալարի մնացորդները։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնակազմում ութ մարդ կար՝ հրամանատար-սպա և յոթ նավաստի-թիավարներ։ Հրամանատարի տեղը նավի քթամասում էր՝ ղեկանիվի և հորիզոնական ղեկի լծակների մոտ, իսկ նավաստիները նստում էին երկար, երկայնական նստարանին և պտտում էին ծնկաձև լիսեռը, որը անմիջականորեն միացած էր թիավարող պտուտակին։ Թիավարները ընտրվում էին կամավորներից, և չնայած ծառայության դժվարությանն ու վտանգավորությանը, ցանկացողների թիվը մեծ էր։

Անհաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թվականի օգոստոսի 12-ին սուզանավը փորձնական սուզման ժամանակ խորտակվել է և զոհվել են անձնակազմի հինգ անդամները։ Հոկտեմբերի 15-ին խորտակվել է երկրորդ անգամ։ Այս անգամ զոհվել են անձնակազմի բոլոր՝ ութ անդամները, նրանց թվում սուզանավի գյուտարարը՝ Հորաս Լոուսոն Հանլին։ Երկու անգամ էլ նավը բարձրացրել են և նորից շարք մտցրել։

Հարձակում «Հաուսաթոնիկի» վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հաուսաթոնիկ» նավը

Իր առաջին և վերջին գրոհը «Հ․ Լ․ Հանլին» կատարել է 1864 թվականի փետրվարի 17-ին։ Նրա թիրախն էր Չարլսթոնի ափերի մոտկանգնած 12 թնդանոթ սպառազինությամբ, 1240 տ[4] տարողությամբ ԱՄՆ ծովային ուժերի «Հաուսաթոնիկ» (անգլ.՝ USS Housatonic) նավը և իրականացնում էր քաղաքի ծովային շրջափակումը։

«Հ․ Լ․ Հանլին» լեյտենանտ Ջորջ Ե, Դիքսոնի հրամանատարությամբ և յոթ կամավոր-նավաստիներով անցել է ափից նավ ընկած տարածքը և հաջող գրոհել է։ Հինգ րոպեի ընթացքում նավը ջրի տակն է անցել, զոհվել է անձնակազմից հինգ մարդ, մնացածը փրկվել են նավակներով կամ նավի բեկորների օգնությամբ։

Հաջող գրոհից հետո սուզանավը պայմանական նշան է տվել ափ, և սկսել սուզումը[5], որից հետո անհետ կորել է։ Ըստ ամերիկյան հետազոտողների կարծիքի սուզանավը մեխանիկական վնասվածք է ստացել, որի պատճառով չի կարողացել վեր բարձրանալ։ Այս կարծիքը հենված է այն փաստի վրա, որ նավաստիները զոհվել են իրենց հաստիքային տեղերում, և հետևաբար նրանց մահվան պատճառը եղել է թթվածնի պակասը սուզված վիճակում։

Որոնում և ներկա վիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի երես հանված սուզանավը 2000 թվականին
Ուորեն Լաշի վերականգնման կենտրոնի մասնագետները ցուցադրում են թիավարների նստարանը, 2005 թվական

Երկար ժամանակ նավի խորտակման վայրը անհայտ էր, և այն գնահատվել է 40 մլն ամերիկյան դոլլար։ Առաջին անգամ նրա գտնելու մասին հայտարարել է Էդվարդ Լի Սփենսը 1970 թվականին[6][7] հաջորդը՝ 1995 թվականին Ռալֆ Ուիլբանքսը[8][9]։ Մինչ այժմ վեճ է գնում երկու կողմերի միջև, թե ո՞վ է գտել նավը։

«Հ․ Լ․ Հանլին» գտել են «Հաուսաթոնիկի» խորտակման վայրից ոչ հեռու[10], տիղմի մեջ, որի պատճառով էլ նավը բավականին լավ է պահպանվել։ Հարավային Կարոլինայի Նորթ-Չարլսթոնի Ուորեն Լաշի վերականգնման կենտրոնի հայտարարությամբ նավը վերականգնվել է և 2015 թվականից ցուցադրվում է կենտրոնում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The H. L. Hunley: The Secret Hope of the Confederacy by Tom Chaffin (Farrar, Straus and Giroux, 2008), ISBN 0-8090-9512-2
  • The Hunley: Submarines, Sacrifice & Success in the Civil War by Mark Ragan (Narwhal Press, Charleston/Miami, 1995), ISBN 1-886391-43-2
  • Ghosts from the Coast, "The Man Who Found the Hunley" by Nancy Roberts, UNC Press, 2001, ISBN 978-0-8078-2665-2
  • Treasures of the Confederate Coast: the "real Rhett Butler" & Other Revelations by Dr. E. Lee Spence, (Narwhal Press, Charleston/Miami, 1995), ISBN 1-886391-00-9
  • Civil War Sub ISBN 0-448-42597-1
  • The Voyage of the Hunley, ISBN 1-58080-094-7
  • Raising the Hunley, ISBN 0-345-44772-7
  • The CSS H. L. Hunley, ISBN 1-57249-175-2
  • The CSS Hunley, ISBN 0-87833-219-7
  • Shipwreck Encyclopedia of the Civil War: South Carolina & Georgia, 1861-1865 by Edward Lee Spence (Sullivan's Island, S. C., Shipwreck Press, 1991) OCLC: 24420089
  • Shipwrecks of South Carolina and Georgia : (includes Spence's List, 1520-1865) Sullivan's Island, S. C. (Sullivan's Island 29482, Sea Research Society, 1984) OCLC 10593079
  • Shipwrecks of the Civil War : Charleston, South Carolina, 1861-1865 map by E. Lee Spence (Sullivan's Island, S. C., 1984) OCLC 11214217
  • Robert F. Burgess (1975)։ Ships Beneath the Sea: A History of Subs and Submersibles։ United States of America: McGraw Hill։ էջ 238 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «H. L. Hunley, Confederate Submarine»։ Արխիվացված օրիգինալից-ից April 22, 2016-ին։ Վերցված է July 21, 2016 
  2. Hunley Newsletter #66 AUGUST/SEPTEMBER 2006, http://www.hunleystore.com/Newsletter_66-notes/Newletter_66.htm
  3. The Torpedo
  4. Housatonic Արխիվացված է Դեկտեմբեր 13, 2013 Wayback Machine-ի միջոցով:
  5. The Official Records of the Union and Confederate Navies in the War of the Rebellion; Series I – Vol. 15, p. 335.
  6. Cover Story: Time Capsule From The Sea - U.S. News & World Report, July 2-9, 2007
  7. 'Ghosts from the Coast, "Dr. E. Lee Spence, The Man Who Found the Hunley" by Nancy Roberts, UNC Press, 2001, ISBN 978-0-8078-2665-2, pp. 89-94
  8. Minutes of the Hunley Commission Meeting of September 14, 1995
  9. http://web.archive.org/web/20030115192620/hunleyarchives.org/1SCAttorneyGen092095.jpg
  10. H. L. Hunley Limited 24 Inch - Civil War Replicas, Civil War Frigate Models - Wooden Model Ships

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]